Իրավունք 17:44 05/02/2024 Հայաստան

Մանկապարտեզի աշխատակիցը կոպիտ սրբել է երեխայի քիթը՝ պատճառելով ուժեղ ցավ, ապա, ավելն ուղղելով վերջինիս կողմը, հնչեցրել բռնության սպառնալիք

2023թ.  սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզի սաների ծնողներից հաղորդումներ էին ստացվել մանկապարտեզում իրենց երեխաներին հարվածելու, նրանց նկատմամբ բիրտ վերաբերմունք ցուցաբերելու, անվայել արտահայտություններ հնչեցնելու մասին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ, այդ շրջանակում՝ ծնողների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված մի քանի տեսագրությունների ուսումնասիրությամբ, պարզվել է, որ մանկապարտեզի ընթացիկ կառավարումը, ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը և անմիջականորեն երեխաների հետ աշխատանքով չզբաղվող աշխատակիցը տարբեր օրերի, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառող արարքներ։  

Մասնավորապես՝ 2023թ. օգոստոսի 2-ին, մանկապարտեզի ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մեկուկես տարեկան երեխային աթոռին նստեցնելուց հետո, նրա խնամքը պատշաճ կերպով՝ մանկավարժական մեթոդների կիրառմամբ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իր քայլերով՝ երեխայի մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, նրան ուղղված կոպիտ արտահայտություններ է թույլ տվել։ Այնուհետև, փոքրիկին պատճառված հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած լացը դադարեցնելու համար, նրան է մոտեցել վերոնշյալ՝ անմիջականորեն երեխաների հետ աշխատանքով չզբաղվող աշխատակիցը և ձեռքով հարվածել երեխայի դեմքին։ .

Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավից սանի մոտ առաջացրել է առավել հուզական վիճակ։ Տվյալ հանգամանքն անտեսելով, աշխատակիցը կոպիտ կերպով սրբել է երեխայի քիթը՝ 2-ամյա սանին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ (ինչը մի քանի անգամ արել է նաև օրեր անց), ապա, ավելն ուղղելով վերջինիս կողմը, հնչեցրել նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ սպառնալիք։

Բացի այդ, 2023թ. սեպտեմբերի 14-ին, մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մանկահասակ մեկ այլ սանի հանգստացնելու համար առավել ընդունելի միջոց համարելով երեխայի մոտ վախ առաջացնելու նպատակով հոգեկան ազդեցություն գործադրելը, իրականացրել է ձեռքով երեխայի դեմքին հարվածելուն բնորոշ գործողություն, ապա սպառնացել նրան՝ հանգեցնելով դրանից բխող՝ երեխայի մոտ հուզական փոփոխությունների՝ այդ կերպ նրան պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝  նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ  և  հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ աշխատակցի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և 1մլն ՀՀ դրամ գումարի չափով գրավը։ 

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղերից, նաև՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
«Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու»,-Հանրապետության հրապարակից հայտնեց ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
«Ես աբովյանից պետք է դուրս գամ, պարեկները քաղաքից դուրս գալացող ճանապարհները դրել փակել են»,-քաղաքացու ուղիղ տեսակապի տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Հանրապետության հրապարակում է։ Այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին...
Աղբյուր` Panorama.am
15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՇՄ նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա
 Մայիսի 3-ին ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
15:29
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը
Մայիսի 9-ին` Հաղթանակի ու խաղաղության տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված...
Աղբյուր` Panorama.am
14:46
Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ
Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորավել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինծառայողների ու սահմանապահների դուրս բերման շուրջ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}