![](https://panorama.am/news_images/988/2962177_1/transport_1.thumb.jpg)
Անդրանիկ Թևանյան. Հա՛մ բարեփոխում չեն արել, հա՛մ ուզում են թանկացնել
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանի փոքրամասնության իշխանությունն ուզում է քաղաքային տրանսպորտը թանկացնել՝ «հիմնավորելով», որ նոր ավտոբուսներ են բերել, և որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը շատ բարձր է 100 դրամից:
Իրենք գիշատչական գներ են առաջարկում հպարտ քաղաքացիներին: Օրինակ՝ առաջարկում են 1 տարվա համար մինչև 1.000 ուղևորության դիմաց աբոնեմենտի գին սահմանել 110.000 դրամը:
Համեմատության համար նկատենք, որ Թբիլիսիում 1 տարվա աբոնեմենտի գինը տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու համար (ավտոբուս, մետրո, ճոպանուղի), ընդ որում՝ առանց քանակային սահմանափակումների, կազմում է 250 լարի՝ 37.500 դրամ:
Մեկ այլ համեմատություն:
Քայլարածներն առաջարկում են «70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ:
Այսինքն՝ այդ 3 անգամյա օգտագործումը կարժենա 300 դրամ: Թբիլիսիում համանման քարտը նախատեսված է 90 րոպեի համար, առանց քանակային սահմանափակումների և բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելու համար: Գինը կազմում է 1 լարի, այսինքն՝ 150 դրամ: Ի դեպ, այդ քարտը կարող է ձեռքից ձեռք անցնել, այսինքն՝ մեկից ավելի մարդ կարող է օգտվել այդ քարտից:
Այնպես որ Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունները և իրենց ղեկավարը թող չփորձեն լոլոներ կարդալ այն մասին, որ հնարավոր չէ բարեփոխված տրանսպորտի գինը չթանկացնել: Իրենք հա՛մ բարեփոխում չեն արել, հա՛մ ուզում են թանկացնել: «Քաղաքացին թալանի ու տուգանքի մատերիալ չէ» ծրագրի շրջանակներում»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյան. Համայնքը եփել է բորշչ, որը չի կարողանում ուտել
- Լալա Մնացականյան. Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը
- «Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի գների բարձրացման դեմ
- Տնտեսագետ. Հանրային տրանսպորտը հանրային բարիք է, այն չպետք է դիտարկել որպես բիզնես
- Զեյնալյան. Ես ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի
- Սուրեն Գրիգորյան. Այո՛, տրանսպորտը թանկանալու է
- Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին. Այնպիսի փնթի իրավիճակ է, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չէ
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)