Նոր հնարավորություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար
Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ արդեն 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր։
Ֆելոուշիփի նպատակն է աջակցել այն անձանց, ովքեր ունեն գյուղատնտեսության զարգացման հետ կապված ցանկացած ծրագիր կամ գաղափար, ինչպես նաև ունեն գյուղական համայնքների զարգացման, ագրոտուրիզմի, կոմպոստի պատրաստման, առողջ սննդի տարածման, գինեգործության և խաղողագործության զարգացման վերաբերյալ ծրագրեր կամ գաղափարներ։
Ծրագրի ընթացքում ֆելոուշիփի մասնակիցները կուսումնասիրեն ագրոբիզնեսի հետ կապված բոլոր նրբությունները՝ ներառյալ գյուղատնտեսությունում իննովացիոն տեխնոլոգիաների կիրառում։
Բացի այս, ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել տարատեսակ դասընթացների՝ բիզնես մոդելավորումից, մարքեթինգից, ֆոնդահայթայթումից, ֆինանսների կառավարումից մինչև փիչինգ ու գաղափարների վավերացում։
Ծրագրի առավելություններից է նաև այն, որ ֆելոուշիփի բոլոր մասնակիցներն ամբողջ տարվա ընթացքում կօգտվեն Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի հնարավոր նոր առաջարկներից և վերջիններիս առավելություններից։
Ծրագրի ավարտին ֆելոուշիփի մասնակից լավագույն թիմերի միջև կբաշխվի 2 մլն ՀՀ դրամ։
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ֆելոուշիփին մինչև ս.թ. փետրվարի 25-ը ներառյալ։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր