Հանրակացարանի ուսանողներին տեղեկացրել են, որ պետք է ազատեն սենյակները, ուսանողները տանիքից զրկվելու վտանգի տակ են
Factor.am-ը գրում է․
«Գևորգը մեկ տարուց ավելի է՝ ապրում է «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի հանրակացարանում։ Նրան երկու օր առաջ տեղեկացրել են, որ պետք է դուրս գա զբաղեցրած սենյակից, քանի որ շենքում շուտով վերանորոգման աշխատանքներ են սկսվելու։ Ասում է՝ այլ տեղ չունի մնալու, դուրս գալու դեպքում ստիպված ծննդավայր՝ Ճամբարակ է վերադառնալու։
Գևորգը մեկն է այն 270 ուսանողներից, որոնց նման ծանուցում է եղել։ Ուսումնական երկրորդ
կիսամյակը նոր է սկսել, և ուսանողների համար տարօրինակ է, թե ինչու է որոշվել հիմա սկսել
շենքի վերանորոգումը։
Կեցության վարձավճարը «Զեյթուն ուսանողական ավան»-ում մեկ ուսանողի համար
հաշվարկվում է տարեկան 110 հազար դրամի չափով՝ չհաշված սենյակի էլեկտրականության
վճարը: 2021 թվականից հանրակացարանը ունի նաև կեցության վճարի փոխհատուցում
տրամադրելու հնարավորություն, և շատերը սոցիալական պայմաններից ելնելով են գալիս հենց
այս հանրակացարան։
Ուսանողներից բացի, հանրակացարանում բնակվում է նաև Արցախից բռնի տեղահանված 5
ընտանիք։ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված Արկադի Ավանեսյանի ընտանիքը,
որը 2020-ի վերջից է հաստատվել այստեղ, ուսանողներից է տեղեկացել շենքից դուրս գալու
մասին։ Սենյակը փոքր է, պայմաններն այնքան էլ լավ չեն, սակայն ասում է՝ դուրս գալու դեպքում
գնալու տեղ չունեն։
Հանրակացարանի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, որին արդեն 170-ից ավելի
բնակիչ է միացել։ Ասում են՝ ցանկանում են դիմել ԿԳՄՍ նախարարությանը՝ ակնկալելով, որ
հանրակացարանից դուրս գալու ժամկետները կերկարաձգվեն։
Ուսանողներն ասում են՝ տնօրինությունն իրենց տեղեկացրել է, որ մինչև մարտի 1-ը պետք է լքել
հանրակացարանը, այնինչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօրվա ճեպազրույցում
հայտնեց, որ ուսանողների առաջ ժամկետներ չեն դրվել, նախարարությունը քննարկում է
ուսումնական տարվա ավարտից հետո աշխատանքները կազմակերպելու հարցը։
Անդրեասյանը նշեց՝ շենքը կշարունակի հանրակացարան մնալ, իսկ վերանորգման նպատակը
ուսանողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելն է։ Նախարարի խոսքով՝
ուսանողների հետագա կեցության հետ կապված հարցերը առանձին քննարկվում են։ Այս
դեպքում հարց է մնում՝ ինչու է ուսանողներին ասվել, որ մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է
դուրս գան հանրակացարանից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան