Պայթյուն չի եղել, ծխահարվածներ կան․ ՆԳՆ-ն` Երևանում պահեստային տարածքում բռնկված հրդեհի մասին
Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի տարածումը կարճ ժամանակում կանխվել է, հրդեահաշիջման աշխատանքներ են տարվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ նախնական տվյալներով տուժածներ չկան, մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցույց տրվել։
Ն.Սարգսյանն ասաց, որ քննությամբ կպարզվի հրդեհի բռնկման պատճառը։
«Համացանցում լուրեր կային տարածված, որ պայթյուն է եղել։ Նախնական տվյալներով, պայթյուն չի եղել»,- ասաց Ն. Սարգսյանը։
Նա նշեց, որ այն պահեստայիան տարածքում պահվում են տարբեր ապրանքներ՝ սննդամթերք, շինարարական ապրանքներ։
Ն. Սարգսյանը հայտնեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին մանսակցում է 16 մարտական հաշվարկ, 140 փրկարար ծառայողներ, նաև ոստիկաններ։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Ըտ նախնական տվյալների, հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։