Իրավունք 16:24 12/02/2024

Դատավորների միություն. Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման

Դատավորների միությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ(…)»)[1] դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ՝ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ հինգ ընթացիկ  քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն»:
 

Նույն հաղորդման ընթացքում հրապարակային հորդոր է ուղղել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին` ֆինանսական ու մտերիմ գործընկերոջ ղեկավարած նախարարությանը ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին ստեղծվելիք տեսանյութերի հիման վրա հարուցել վարույթներ ու դիմել ԲԴԽ, իսկ չանելու դեպքում՝ հանրությանը, լրագրողներին առաջարկել է իբր հանրային հաշվետվություն պահանջել ստեղծվելիք հիմնավոր նյութի կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու պատճառների մասին:

Այնուհետև` մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը, իբր դեպարտամենտի աշխատակիցների անունից «(…) գործերի տապալման մեղավորներ. բացահայտումներ դատական իշխանությունից» վերտառմամբ տեսանյութ է պատրաստվել Կարեն Անդրեասյանի ավելի վաղ նշած հենց հինգ գործերի ցանկով ինչը հրապարակվել է պաշտոնական կայքերում:

Հանձնարարականի կատարումը` տեսանյութի պատրաստումը իրականացվել է պետական ռեսուրսների հաշվին, Կարեն Անդրեասյանից «հարցված» կոնկրետ նույն` հինգ գործերով պրակտիկայի ուսումնասիրություն ու մշտադիտարկում իրականացնելու իրենց վերագրած լիազորության վկայակոչմամբ, որի ընթացքում դեռևս վերջնական դատական ակտ չկայացրած կամ կայացրածների դեպքում ուժի մեջ չմտած գործերով հավաքագրել են որոշակի տեղեկություններ:

Ավելին` դատավորներին ու այլ անձանց և վերջիններիս գործողություններին տրվել են գնահատականներ, վիրավորական մեկնաբանություններ ու բնորոշումներ, մասնավորապես` իբր դատական վիճակագրության (դատական վիճակագրության տեսության և պրակտիկայում հայտնի որևէ մեթոդիկայի կանոններին հակասող եղանակներով) կամ մաթեմատիկական, տոկոսային հավշարկների հիման վրա տարբեր  գործերով «մեղավոր» կամ «անմեղ» են ճանաչվել առանձին դատավորներ, պաշտոնատար անձինք, ովքեր չեն կայացրել «ճիշտ» դատավարական որոշումներ, հակառակը կայացնողների աշխատանքը գնահատվել է որպես «որակյալ», կամ դատավորների ու այլ պաշտոնատար անձանց գործողությունները կամ կոնկրետ իրենց տեսակետով անհրաժեշտ գործողությունների չիրականացումը` «թերացում», դատավճիռ կայացված գործով դատախազի բողոքի առկայությունն ու դրա հետագա քննությունը փաստացի գնահատել որպես պետության դեռևս չստացված եկամուտի ձգձգում և այլն, իսկ Կարեն Անդրեասյանը հերթական անգամ ներկայացվել է որպես ԲԴԽ նախորդ նախագահներին «գերազանցող» կամ մյուսների համեմատ առավելություն ունեցող ԲԴԽ նախագահ, ում պաշտոնավարման ընթացքում գործերի քննությունն արագացել է:[2]
 

Տեսանյութի լայն շրջանակների հասանելիությունն ապահովվելու համար այն տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի` «Facebook», «Telegram», «Instagram», «Tiktok», «Youtube»  սոցիալական կայեքերում նաև վճարովի գովազդի ֆունկցիայի միացմամբ, իսկ տեսանյութում, ինչպես նաև դրա` սոցիալական կայքերի պաշտոնական էջերում տեղադրված հղումների ներքո` դեպարտամենտի աշխատակիցների մեկնաբանություններում վերահաստատվել են Կարեն Անդրեասյանի նախկինում հնչեցրած հորդորը, կոչը` իրականացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց իրենց ստեղծած տեսանյութի առնչությամբ, իսկ Արդարադատության նախարարն ու տեղակալները իրենց հերթին հավանության են արժանացրել նշված նյութը:

Այսինքն` դատավորների անկախությունը երաշխավորող ու նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ քննելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի ենթակայության տակ գտնվող ֆինանսական և մարդկային ռեսուրսների օգտագործմամբ նրա ցուցումով պատրաստված ու հրապարակված «(…) գործերի տապալման մեղավորներ. դատական իշխանությունից բացահայտումներ»  վերատառմամբ նյութով դատավորների` իրենց վարույթում գտնվող ընթացիկ գործերի, դատավարական գործողությունների վերաբերյալ գնահատականների զետեղմամբ, հրապարակային դիրքորոշումներով` ինչպես նաև դրանց հիման վրա վարույթներ նախաձեռնելու կոչեր հնչեցնելով, միջամտություն է իրականացվել քրեական գործերով տվյալ պահին և հետագայում այլ պաշտոնատար անձանց` դատավորների (նույն գործը տվյալ ատյանում շարունակող և/կամ վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննող) կողմից այդ գործերով արդարադատության իրականացմանը:

Ընդ որում ընթացիկ քրեական գործերի մասին պաշտոնական մարմնի հայտնած դիրքորոշումները, որոնցով դրանք բնորոշվել են կամ դասակարգվել որպես տապալված, որակյալ, ձախողված, և այլն, ցույց է տրվել հեղինակների դիրքորոշումն այդ կապակցությամբ, ինչը ոչ միայն կարող է ուղղորդող լինել դատավորների համար` հակառակ դիրքորոշում դրսևորելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի ազդեցությամբ, այլև դատավորներին մեղավոր ու անմեղ դասակարգելով կասկածի տակ է դրվել նշված դատավորների անաչառությունը ու կոմպետենտությունը դատավարության մասնակիցների` թե՛ մեղադրանքի և թե՛ պաշտպանության կողմի ու հանրության առջև:

Բացի այդ գտնում ենք, որ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցներին և դատական իշխանությանը` արդարադատություն իրականացնող դատարաններին, հրապարակայնորեն պաշտոնապես` հեղինակազրկող, քննադատական  գործողությունների կամ անգործության կատարում վերագրելով ու մեղավոր ու անմեղ համարելով, ԲԴԽ-ին և վերջինիս աշխատակազմ դատական դեպարտամենտին, այլ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցների, դատարանների, պետության և հասարակության օրինական շահերին պատճառվել է վնաս:

Վերոգրյալն առնվազն հաստատվում է հիշատակված նյութերով,  որը հասանելի է ԲԴԽ-ի պաշտոնական և Կարեն Անդրեասյանի անձնական Facebook սոցիալական կայքեջերում, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության «Լուրեր» -ի «Youtube»-ի կայքեջում վերջինիս հարցազրույցի բովանդակությունից («Լուրերին»  տրված հարցազրույցը՝ ի տարբերություն մյուս լրատվամիջոցներին նույն ժամանակահատվածում տված հարցազրույցների, Կարեն Անդրեասյանի անհատական էջից բացակայում է):

Գտնում ենք, որ Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց  գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման, և հրավիրում ենք նաև միջազգային գործընկերների ուշադրությունը, որի կապակցությամբ սույն հայտարարությունը կուղարկվի նաև վերջիններիս:

Հ.Գ. Կարեն Անդրեասյանի գործունեության և դատական իշխանության ու պետության շահերին պատճառված վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի հետագայում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:02
Ռուբեն Ռուբինյան. Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին
«Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Սերդար Քըլըչ. Պայմաններ ենք ստեղծում երկու երկրների միջև առևտուրը շարունակելու ուղղությամբ
«Հայ-թուրքական սահմանի բացումը միակ  քայլը չէ։ Մենք այլ քայլեր ենք ձեռնարկում  հարաբերությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
14:43
Մարտին միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր
Մարտին  օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը՝...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սերդար Քըլըչը Ռուբինյանին առաջարկեց հանդիպել հաջորդ շաբաթ Երևանում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիայում դիվանագիտական ֆորումի...
Աղբյուր` Panorama.am
14:29
Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին. «Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է»
«Հայաստանի Սահմանադրությունը՝ մեր ներքին գործն է»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  «Խաղաղությունը,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է. Հաջիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կնքումը պետք է տեղի ունենա Բաքվի և Երևանի միջև, այլ ոչ թե Փարիզում կամ Բրյուսելում։ ՏԱՍՍ-ը հայտնում է,...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ռուբինյան. Մենք Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ խաղաղ բանակցությունները Երևանի և Բաքվի միջև չէին էլ դադարել»,- Անթալիայի...
Աղբյուր` Panorama.am
13:42
Զելենսկին Հայաստան չի գա
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, «ի հեճուկս» ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արարատի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը ցածր գնով վաճառել է աներոջը
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզի Արտաշատ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է. «Ինչպես բազմիցս...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կաշառք՝ կենսաթոշակ ստանալու համար
Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Ինձ ավելի շատ անհանգստացնում է ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկում, Սյունիքում, քան ռուսներինը՝ «Զվարթնոց»-ում. Մամիջանյան
«Չեք հավատա, ժամանակին Մյունխենյան գագաթնաժողովը Հայաստաի համար ոչ թե խայտառակության, այլ գովեստի վայր էր, երբ բոլոր ներկայացուցիչներն...
Աղբյուր` Panorama.am
12:30
Զարմանալի է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններից հետո հակագործողություններ մեր կողմից չեն իրականացվում. Սեյրան Օհանյան
«Ցանկացած բանակցություններ ավելի ընդունելի են, քան պատերազմական գործողությունները»,-մեկնաբանելով Գերմանիայում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեզ, ինչպես և հանրությանը, անհանգստացնում է, որ «Զվարթնոցում» տեղակայված են ռուս սահմանապահներ. ՔՊ-ական պատգամավոր
«Այո, մեզ այդ հարցն անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի...
Աղբյուր` Panorama.am
12:13
Մամիջանյան. ԱԺ ամբիոնը հոսող ջուր չի, թող Փաշինյանը թարգի իր երազները պատմել ԱԺ ամբիոնից
«Ստիպված եմ անդրադարձ կատարել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հերթական հանճարեղ ստերի տարափին»,- այսպես սկսեց...
Աղբյուր` Panorama.am
12:02
Մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ, արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ հետ. Արթուր Հովհաննիսյան
«Մենք պատրաստակամ ենք ու ցանկություն ունենք  համագործակցելու եվրոպական քաղաքական ընտանիքի անդամների հետ»,- ԱԺ ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔԿՀ բաժնի պետը պատժվել է ծառայության դադարեցմամբ
ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են...
Աղբյուր` Panorama.am
11:43
Սեմ Սիմոնյանը կհաջորդի Պերճ Սեդրակյանին ՀԲԸՄ նախագահի պաշտոնում
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, համաձայն ՀԲԸՄ կանոնադրության տարիքային սահմանափակումների, 2024 թ.-ի...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ողջունում ենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը. ՔՊ-ական պատգամավոր
«Մենք պետք է ողջունենք  Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը»,-  ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Վահե Հովհաննիսյան. Հայաստանի սահմանները՝ նոր հնարավոր հարվածների տակ
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության ցանկացած հայտարարություն նոր իրականություն է ստեղծում՝...
Աղբյուր` Panorama.am
11:25
Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, հասույթը կտրամադրվի արցախահայությանը
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:...
Աղբյուր` Panorama.am
11:21
Երևանում վերջին 15 տարվա մեջ 60 %-ով չարորակ նորագոյացությունների աճ ունենք. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի փետրվարի 26-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն»...
Աղբյուր` Panorama.am
10:50
Հայաստանը շարժվում է դեպի նոր արհավիրք. Աբրահամյան
Շատ է քննարկվում, թե ո՞ւր է շարժվում Հայաստանը` ՆԱՏՕ, ԵՄ, թե՞...
Աղբյուր` Panorama.am
10:33
Երբեք չեմ պատկերացրել, որ կարող է իմ հարազատ կրթօջախ մտնեմ ոստիկանի ուղեկցությամբ. Ն. Զարյանի անվան դպրոցի փոխտնօրեն
«Կարմիր գիծը հատեցին այն ժամանակ, երբ մեր դպրոցի աշակետների, ուսուցիչների հետ պետք է հարաբերվեի ոստիկանների ներկայությամբ, դա...
Աղբյուր` Panorama.am
10:07
Անթալիայում Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու մարտի 1-2-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Սուրենյանց. Մհեր Գրիգորյանն, ի դեպ, ճիշտ կանի սեփական դիմումով հեռանա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Էդմոն Մարուքյանի հեռանալու անխուսափելիության մասին դեկտեմբերին եմ ասել, հաջորդը լինելու է Մհեր...
Աղբյուր` Panorama.am
09:57
Իրանում սկսվել է Փորձագետների խորհրդի և Մեջլիսի ընտրությունների քվեարկությունը
Իրանի բոլոր նահանգներում տեղական ժամանակով ժամը 08:00-ին  բացվել են Իրանի Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (միապալատ խորհրդարան)...
Աղբյուր` Panorama.am
09:51
Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ը կլինի Թուրքիայում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։...
Աղբյուր` Panorama.am
09:43
Վահե Սարգսյան. Ուրեմն ասեմ` լսի, Էդմոն
Դաշնակցական գործիչ, «Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Էդմոն Մարուքյանի՝ պաշտոնից ազատման դիմում է...
Աղբյուր` Panorama.am
09:41
Փոխանակման կետերում մարտի 1-ին դոլարն արժեզրկվել է, իսկ ռուբլին և եվրոն՝ արժևորվել
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 1-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.08 դրամ՝ էժանանալով 0.08 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Մենք ապրում ենք անպատվության ժամանակներում
14:08 29/02/2024

Բագրատ Սրբազան. Մենք ապրում ենք անպատվության ժամանակներում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}