Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը հետաքննվում է․ ՊՆ ՌՈ
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից։
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդել են ՝ իբրև Հայաստանը Զանգիլանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Ադրբեջանական կողմը նշում է, որ պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ վիրավոր ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում