2023 թվականի սեպտեմբերյան ահնազանդության ակցիայի մասնակիցների դատական նիստերն արհեստական ձգձգվում են․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցի շրջանակներում, տեսակցել եմ 2023 թվականի սեպտեմբերյան ահնազանդության ակցիայի այն մասնակիցներին, որոնք դեռևս անազատության մեջ են:
Չնայած այն հանգամանքին, որ այս մարդկանց վերաբերվող քրեական շինծու գործը դատարանում է, երիտասարդներն արդեն 5 ամիս է քրեակատարողական հիմնարկում են:
Դատական նիստերն արհեստական ձգձգվում են, իսկ գործով անցնող անձինք անհարկի հետապնդումների և ազատության հետ կապված տարբեր սահմանափակումների ենթարկվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան