Այսօր նշվում է ամուսնական գործակալությունների օրը
Սուրբ Վալենտինի տոնի նախօրեին՝ փեռրվարի 12-ին նշվում է ամուսնական գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies)։ Այս մասին հայտնում է Calend.ru-ն։
Այս տոնն ի հայտ է եկել Ուկրաինայում. այն գրանցվել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության մտավոր սեփականության պետական վարչության կողմից 2010 թվականի դեկտեմբերի 1-ին:
Նոր տոնի սգաղափարը պատկանում էր ուկրաինական ամուսնության գործակալություններից մեկին, այն ընդունվել է բազմաթիվ գործընկեր գործակալությունների կողմից ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում:
Որոշ աղբյուրների համաձայն՝ ամուսնական գործակալությունների պատմությունը ավելի քան 370 տարվա պատմություն ունի։ Ամուսնության առաջին գրասենյակը՝ Հանդիպումների և հասցեների բյուրոն, բացվել է Լոնդոնում 1650 թվականի սեպտեմբերի 29-ին։ Եվ այդ ժամանակից ի վեր գովազդի կամ ծանոթությունների ծառայության միջոցով ամուսնու որոնումը շատ տարածված է դարձել:
Ամուսնական գործակալությունները օգնում են միայնակ մարդկանց գտնել իրենց զուգընկերոջը:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա