![](https://panorama.am/news_images/988/2963882_1/f635b672ba4d1d_635b672ba4d5d_thumb_v1_5_thumb_v1.thumb.jpg)
«Հրապարակ». Ինչու են անհանգիստ դատական համակարգում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատական համակարգում անհանգիստ են՝ կարո՞ղ է օրենսդիր մարմինը` ի դեմս ՔՊ-ի, ՍԴ դատավորի ընտրության ժամանակ իրեն բնորոշ մանր քինախնդրություն դրսևորի և դատավորների ընդհանուր ժողովի ընտրած թեկնածուին` Դավիթ Բալայանին չընտրի։ Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանը 158 ձայն էր ստացել, իշխանական թեկնածուն` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը, 100 ձայն։
Բանն այն է, որ հաջորդ նիստին խորհրդարանը պետք է ՍԴ դատավոր ընտրի` Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր ընտրվելուց հետո թափուր մնացած տեղի համար։ Իսկ Դավիթ Բալայանը ՔՊ-ականներից շատերի հիշողության մեջ մնացել է մի հիշարժան դրվագից, երբ Փաշինյանի հրահանգով վերջինիս աջակիցները փակել էին դատարանների դռները, Բալայանը փորձել էր լուսամուտով մտնել իր աշխատավայր և հարցազրույցներ էր տալիս, թե փորձ է արվում խոչընդոտել դատավորների աշխատանքը։
Դատավորները հուսով են, որ ՔՊ-ն չի գնա նման քայլի, մանավանդ՝ կան նախադեպեր, երբ, օրինակ, Սերգեյ Մարաբյանին, ով նիկոլական դատավորների շարքին չի պատկանում, ՔՊ-ն ընտրեց` գործուղելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ։ Իսկ ՔՊ-ում առայժմ որոշում չունեն Բալայանի ընտրության հարցով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)