Իրավունք 12:29 14/02/2024 Հայաստան

Միլազմի 200 հորթը տարել են Իրան, 30 մլն դրամը չեն վճարել. Դատախազությունը կարճել է քրգործը

Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի  Միլազմ Ավդոյանը համոզված է՝ դատախազը գումարի դիմաց կարճել է քրեական գործն ու դադարեցրել Ղասեմ Նեժադիի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Panorama.am-ի հետ զրույցում  Մ. Ավդոյանը նման պնդում արեց՝ նշելով, որ որևէ այլ կերպ չի կարող բացատրել, թե ինչպես երկու տարի շարունակվող հանրային քրեական հետապնդումը կարող են դադարեցնել, երբ 30 մլն դրամի վնաս է կրել, կեղծել են իր ստորագրությունը։

Միլազմ Ավդոյան


Միլազմ Ավդոյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2021 թվականի հոկտեմբեր ամսին իրեն պատկանող 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ է վաճառել  Պարսկաստանի քաղաքացի ազգությամբ թուրք Ղասեմ Նեժադիին, ով չի վճարել վաճառքի գումարը՝ 30.000.000  դրամ գումարը:           

Ղասեմ Նեժադի

«Պետք է անասունը հասներ Մեղրիի տամոժնի, իր ներկայացուցիչը տեսներ, որ անասունը հասել է, այնտեղից զանգեին, ասեին՝ հասել է անասունը, ինքը գումարը վճարեր։ Անասունները հասնում են մաքսակետ, զանգում է ինձ, ասում, տիզ կա  անասունի վրա, չեն թողնում սահմանն անցկացնեն Պարսկաստան։ Բայց իրականում նա խաբել է, 200 հորթերն արդեն տարել էր Պարսկաստան»,-Panorama.am-ին պատմում է Միլազմ Ավդոյանը։

Վերջինի խոսքով, առքուվաճառքի փաստաթղթերի ներքո իր ստորագրությունը կեղծվել է, կեղծված են եղել նաև այլ փաստաթղթեր, ինչը հիմնավորվել է։  Դրանից հետո ամիսներ շարունակ Ղասեմ Նեժադին Աբդոյանի հեռախոսազանգերին չի պատասխանում, Ավդոյանն էլ դիմում է ոստիկանություն։

Դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 11.04.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 57169422 քրեական գործը, որն ուղարկվել է Վաղարշապատի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար, գործն ընդունվել է վարույթ և կատարվել է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում 17.05.2022 թվականին որոշում է կայացվել Ղասեմ Նեժադիին մեղադրյալ ներգրավելու մասին և վերջինիս մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ղ. Նեժադիի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Ինքը Վրաստանից անցնում է  Հայաստան, բռնում  են։ Բերման ենթարկեցին, խափանման միջոց ընտրեցին ստորագրություն չհեռանալու մասին։ Փաստաթղթերն ուղարկեցին փորձաքննության, տեսան, որ փաստաթղթեր են կեղծվել։ Իր վրա դրեցին խարդախության հոդված՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ։ Համարյա երկու տարի էդ գործը քննվում էր։ Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանն էր ձեռքը դրել էդ գործի վրա, չէր թողնում, որ գործը գնա դատարան։ Էնքան բողոքեցինք, ուրիշներն էլ բողոքեցին, նրան գործից հանեցին։ Հիմա Արմավիրի մարզի դատախազի տեղակալն Էդգար Բաբայանն է, մի քանի օր առաջ քննչականից կանչեցին, գնացի, ասում են՝  Էդգար Բաբայանը գործը փակել է, էդ մարդու նկատմամբ հետապնդումն էլ դադարեցրել է, որ կարողանա էդ մարդը Հայաստանից գնա։ Հարյուր տոկոս կաշառք են տվել»,-ասաց Միլազմ Ավդոյանը։

Գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ վարույթն իրականացնող քննիչը 09.01.2024թ. միջնորդություն է ներկայացրել թիվ 57169422 քրեական վարույթով մեղադրյալ Ղասեմ Աբդուլահ Նեժադիի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ:

Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության և իրենց համակցությամբ` գործի ճիշտ լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է արձանագրել, որ քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով, հնարավոր չի եղել հիմնավորել Ղ. Նեժադիի կողմից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ 30.000.000 ՀՀ դրամ գումարին համարժեք խոշոր եղջերավոր անասուններ հափշտակելու հանգամանքի վերաբերյալ:

16.01.2024թ. որոշում է կայացվել Ղ. Նեժադիի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)»,-ասացին դատախազությունից՝ ավելացնելով, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքացիաիրավական տիրույթում և ոչ քրեաիրավական։
 

Այս հիմնավորումներին Ավդոյանը կասկածով է վերաբերում։ Ասում է՝ սպասում են քրեական գործի կարճման վերաբերյալ որոշումը «Հայփոստի» միջոցով ստանալուն, դրանից հետո կխորհրդակցի փաստաբանի հետ, անպայման կբողոքարկեն դատախազի որոշումը։

«Իմ ստորագրությունը կեղծել են, Հայաստանից կեղծ թղթերով արտահանումն արել են, գործը երկու տարի քննվել է, արդեն պիտի գնար դատարան։ Ո՞նց եղավ՝ քաղաքացիական է։ Ես վստահ եմ, որ կաշառք են տվել։ Նաև դատարան ենք դիմելու։ Մինչև վերջ գնալու ենք, խաբել են, անասունը տարել են, մի կոպեկ չեն տվել»,-ասաց Միլազմ Ավդոյանը։

Ինչ վերաբերում է ստորագրությունը կեղծելուն, ապա գլխավոր դատախազությունից  փոխանցեցին. «Վարույթի ընթացքում նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որով փորձագետը հերքել է ստորագրությունը կեղծ լինելու հանգամանքը: Ավելին, Ավդոյանի հայրն ընդունել է, որ ինքն է ստորագրել երկրորդ պայմանագիրը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}