ԵԿՄ-ն հայտնել է հակառակորդի կրակի հետևանքով զոհված երկրապահների հոգեհանգստի օրերը
Երկրապահ կամավորականների միության վարչությունը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փետրվարի 13-ին հակառակորդի կրակի հետեւանքով զոհված երկրապահների հոգեհանգիստը տեղի կունենա՝
Գագիկ Վարազդատի Մանուկյան՝ փետրվարի 14-ին, ժամը 18։00-ից Քասախ գյուղի մշակույթի տուն։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 15-ին, ժամը 13։00-ին Քասախ գյուղում։
Արսեն Գագիկի Համբարձումյան՝ փետրվարի 15-ին, ժամը 18։00-ից Նորք Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 16-ին, ժամը 13։00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան՝ փետրվարի 16-ին, ժամը 18։00-ից Նորքի Մարաշի Ս․Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00 -ին Ջրվեժում։
Էդուարդ Համլետի Հարությունյան՝ փետրվարի 16-ին, ժամը 18։00-ից Կոնդի Ս․ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00 -ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հավերժ փառք նահատակված մեր մարտական ընկերներին»։
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առածը. Գեղամ Մանուկյան
- Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան