Տնտեսություն 12:30 20/02/2024 Հայաստան

Արմեն Սաքապետոյան. Վճարների, տուրքերի ավելացումը, հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից սակագնի բարձրացումը բերելու է բնակարանների 10-15 տոկոսով թանկացման

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի առաջարկով այսօր հրավիրել է լսումներ տեղական տուրքերի և վճարների բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ։

Օրենքով, Երևանի քաղաքապետարանի որոշումներով սահմանված կարգավորումները կառուցապատողների համայնքում առաջացրել են տարակուսանք և զարմանք, իսկ առանձին կառուցապատողների համար կարող են հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների:

Ինչպես հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, լսումներին հրավիրվել են մասնակցելու «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»  ՀԿ-ն, ինչպես նաև դրա կազմի մեջ չմտնող առանձին տնտեսվարողներ, Գործատուների հանրապետական միության նախագահը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի,  Երևանի քաղաքապետարանի, կառավարության և այլ մարմինների ներկայացուցիչներ։

«Շինարարության ոլորտում տուրքերի ավելացումը որոշակի և օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել։ Խնդիրը միայն կառուցապատողին չի վերաբերում, գործ ունենք նաև բնակարանային ապահովման հարցի հետ։ Տուրքերի ավելացումն իր ազդեցությունն է թողնում շինարարության ծախսերի, ինչպես նաև վաճառքի գնի վրա։ Պետք է քննարկել հարցը նաև այս ասպեկտով, թե տուրքերի բարձացումն ինչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայում»,-ասաց ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա առաջարկեց՝ քննարկման առարկա դարձնել նաև պետական տուրքերի վերաբերյալ ռազմավարությունը, եթե իհարկե, կա այդպիսին։

«Ինչպես են այդ չափերը որոշվում, որքանո՞վ են հիմնավոր»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կառուցապատողները նաև հանրային ծառայություն մատուցող ընկերությունների բաժանորդ դառնալու խնդիրների մասին են բարձրաձայնում։ Պատգամավորն ասաց՝ սեփական օրինակով վերջերս տեսել է, թե ինչ լուրջ խնդիր է այն։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»  ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը քննարկմանը ներկայացել էր կազմակերպության կողմից կատարված հաշվարկներով, որոնք բաժանվեցին լսումների մասնակից անձանց։

Գրիգորյանն ընդգծեց՝ կառուցապատողների համար առկա խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ինստիտուտցիոնալ ու տեղային բնույթի։

«Տեղային բնույթի խնդիրներն են Երևան քաղաքի ավագանու կողմից տեղական տուրքերի և վճարներ սահմանող իրավական ակտերը, որոնք վերաբերում են Երևան քաղաքին։ Կան նաև հանրապետական մաշտաբի խնդիրներ, որոնց հանդիպում են կառուցապատողները թե Երևանում, թե դրանից դուրս աշխատանքների իրականացման ժամանակ»,-ասաց Գրիգորյանը։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն իր խոսքում հիշեցրեց՝ ուղիղ մեկ տարի առաջ սկսեց շրջանառվել  «Տեղական տուրքերի  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսում էր շինթույլտվության համար նախատեսված գործող տուրքը փոխել։

«Այն հիմնավորվում էր այսպես, դրա արդյունքում պետք է ուժեղանան ՏԻՄ հզորություններն ու կառուցապատողներին, տնտեսվարողներին ավելի որակյալ ծառայություն են մատուցելու։  Փոփոխությունն ուժի մեջ էր մտնելու անցած տարվա հուլիսին, հետաձգվեց մինչև այս տարվա հունվար։ Մենք ակնկալում էինք, որ ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունները կլավարկվեին տուրքերի ավելացման հաշվին։ Հետո շրջանառության մեջ դրվեցին տարբեր փուլերի համար սահմանված վճարներ, օրինակ, ՃՀԱ-ի ի կազմման  վճար։ Նույնիսկ անդրադարձ չեղավ այն նախագծերին, որոնք մեկնարկել էին, երբ ներդրումներն արդեն արվել էին»,-ասաց Սաքապետոյանը։
 

Նա ընդգծեց, որ կառավարության որոշմամբ ՃՀԱ-ի տրամադրումն անվճար է, մինչդեռ ավագանիների որոշումներով վճարները գործում են ոչ միայն Երևանում, այլև օրինակ, Ծաղկաձորում։ Փաստացի, առկա է մի իրավիճակ, երբ ՏԻՄ ավագանու որոշումները հակասում են կառավարության որոշմանը։

ՀԿ անդամներն այդ առումով նաև անհասկանալի են համարում, թե ինչպես են հաշվարկվում այս տուրքերն ու վճարները։

«Մենք երբեք չենք անդրադարձել աղբահանության վճարին, քանի որ դրա տակ կա հաշվարկ։ Իսկ այս վճարների դեպքում մեզ որևէ հաշվարկ հասանելի չէ, ինչո՞ւ է օրինակ բազային վճարը 4 մլն դրամ կամ բազային տուրքը 7 մլն դրամ, կամ ի՞նչ տրամաբանությամբ է արվել գոտիականությունը»,-ասաց նա։

Այս ամենի հետևանքով, ըստ բանախոսի,  մի շարք հակասություններ են առաջացել։ Օրինակ, ասում են՝ Կենտրոնում կառուցապատումը չի խրախուսվում, մինչդեռ շահույթի առումով, ճիշտ հակառակ տրամաբանությունն է։

 «Մի կողմ դնելով այն, որ կառավարության որոշումը հակասում է ավագանու որոշմանը, մեզ մոտ ստացվել է մի իրավիճակ, երբ Կենտրոնում՝ առաջին երեք գոտիներում կառուցապատում իրականացնելն ավելի գրավիչ ու շահութաբեր է, քան մյուս գոտիներում»,-ասաց Արմեն Սաքապետոյանը։

Հաշվարկն իրականացրել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»  ՀԿ-ն։

Ներկայացվող հաշվարկների համաձայն, ըստ գոտիների թե՛ նախագծման թույլտվության /ՃՀԱ/ վճարի, թե՛ շինարարության թույլտվության տուրքի, թե՛ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման տուրքի կշիռը կանխատեսվող նախահաշվային շահույթում գոտուց գոտի տարբեր է մինչև 10 անգամ՝ ոչ համամասնորեն, նախահաշվային շահույթում առավել նվազ տուրքի դրույքաչափեր են սահմանվում 1-ին և 2-րդ գոտիներում, առավել բարձր դրույքաչափեր՝ 5-9 գոտիներում:

Սաքապետոյանի  խոսքով, շուտով Երևանում չի գործի նաև եկամատահարկի վերադարձի օրենքը, ինչի հետևանքով շուկայում էական անկում է նախատեսվում, այն մեղմելու համար միջոցառումներ են հարկավոր։

Ամփոփելով խոսքը, ՀԿ  խորհրդի անդամն ընդգծեց՝ տուրքերի, վճարների ավելացումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից սակագների բարձրացման արդյունքում առաջիկայում ունենալու ենք բնակարանների՝ առնվազն 10-15 տոկոսով գների աճ։

«Սա ենթադրում է, որ այն ընտանիքները, որոնք ունեն 800 հազարից մինչև 1 մլն եկամուտ, նրանց էլ այլևս հասանելի չեն լինելու բնակարանները։ Սա է ամբողջ խնդիրը»,-ասաց Ա. Սաքապետոյանն ու ավելացրեց, որ իրավիճակից բխող միջացառումներ են առաջարկել, որոնց մեծ մասը չի ընդունվել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}