Բելառուսը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
Բելառուսը հետագայում էլ ակնկալում է Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, որի խոսքերը փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Այո, մենք տեսել ենք France 24 հեռուստաալիքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը և չենք կարծում, որ դա մեր կողմից որևէ մեկնաբանության կարիք ունի։ Մենք նորմալ շփվում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում ՀԱՊԿ հարցերը մշտապես գտնվում են տեսադաշտում»,- ընդգծել է Անատոլի Գլազը։
Նրա խոսքով, բելառուսական կողմը հետագայում էլ ակնկալում է ընթացիկ հարցերի ողջ շրջանակով Երևանի հետ կառուցողական համագործակցություն ։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, ապա այդ կապակցությամբ մենք պաշտոնական ծանուցումներ չենք ստացել»,-նշել է մամուլի քարտուղարը։
Վերջերս Երևանը բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, Փաշինյանը չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Փետրվարի 22-ին Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր