Քաղաքական 23:07 26/02/2024 Հայաստան

Դու ո՞վ ես, որ մտել ես Ուկրաինա-Ռուսաստան առճակատման մեջ։ Դու սկի էնքան չկաս, որ քեզ հետ քո երկրի հարցերը լուծեն. Շարմազանով

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀԿ-ի Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցում հնչեցրած թեզերն ստորև.

«-Ոչ բոլոր քաղաքական դերակատարներն են գիտակցում, որ Հայաստանը գտնվում է շատ կարևոր պատմական շրջափուլում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիկունքը բացել է, պայթեցնում է ներսից։ Բացել է Հայաստանի տանիքը, պատերը, դռները թուրքական նվաճման առաջ։

-Ակնհայտ է, որ Արևմուտքն ունի հստակ նպատակ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի դուրսբերումը, նրա ազդեցության չեզոքացումը, Հայաստանից ռուսական ռազմաբազայի հանումը։ Նիկոլ Փաշինյանին թուրք-արևմտյան շրջանակներից պատվեր է իջել Հայաստանը դարձնել Ուկրմենիա, 2-րդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, որի դիմաց ինքը կստանա անվտանգության երաշխիքներ՝ դրսում իր կյանքը վայելելու համար։ Ինչքան պետք է հայրենիքդ չսիրես, որ այն դարձնես պոլիգոն Արևմուտքի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև։

-Ռուսաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ կարող էին լինել, եթե մենք ունենայինք խելամիտ իշխանություն, բայց Փաշինյանը հակառակ Իրանի՝ տարածաշրջան է բերում եվրոպացի դիտորդներ։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում է, դու կնոջդ ուղարկում ես Բուչա։ Դու ի՞նչ մեսիջ ես փոխանցում, ի՞նչ ես ուզում ասես։ Ես չեմ ասում՝ դրոշակդ վերցնես՝ Ռուսաստան պաշտպանես, բայց կարո՞ղ ես գոնե ձայնդ կտրել, վեր ընկնել։

-Ընդունում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը 2021թ․ իշխանության մնաց Ռուսաստանի աջակցության արդյունքում։ Ձեզ հայտնի՞ է պատմության մեջ մի գործիչ, որ Ռուսաստանի պես գերտերության դեմ դեմարշ անի, այդ գերպետությանը գցի, ու այդ գործիչն ու ժողովուրդը դա մարսեն։

-Պուտինի ղեկավարած երկիրն է քեզ 165 դոլարով գազ տալիս, Պուտինի ղեկավարած երկրում է ապրում 3 միլիոն հայ, էդ երկիրն է 30 տարի պաշտպանել քո արտաքին անվտանգությունը, այդ երկիրն է կանգնեցրել 44-օրյա պատերազմը… Զելենսկին պրոադրբեջանական գործիչ է։ Ուկրաինան մշտապես 30 տարի միջազգային հարթակներում քվեարկել է Հայաստանի, Արցախի դեմ, Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է, Զելենսկին Ալիևին շնորհավորել էր Շուշիի գրավման առիթով, հիմա դու այդ մարդուն բերում ես Հայաստան, որ ի՞նչ անես, որ չափալախ ուտե՞ս։

-Դու ո՞վ ես, որ մտել ես Ուկրաինա-Ռուսաստան առճակատման մեջ։ Դու սկի էնքան չկաս, որ քեզ հետ քո երկրի հարցերը լուծեն։ Քիթդ ինչո՞ւ ես խոթում։

-44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 19-ին, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով հանդիպեցինք Փաշինյանին, հարցրեցի՝ ԱՄՆ-ը կարո՞ղ է կանգնեցնել պատերազմը, պատասխանեց՝ ո՛չ, ԱՄՆ-ը ընտրությունների է պատրաստվում, մեր հավեսը չունեն՝ «Не до нас»: Հարցրեցի՝ իսկ Ֆրանսիա՞ն՝ ասաց՝ ո՛չ, Մակրոնը էդքան ազդեցություն չունի Ալիևի վրա։ Ասացի՝ բա ո՞վ կկարողանա կանգնեցնել պատերազմը, ասաց՝ Պուտինը։ Այ տղա, բա որ էդքանը գիտես, հիմա դու դուրս ես եկել էդ երկրի դեմ, որ ի՞նչ անես։ Կրկնում եմ՝ Հայաստանի շահերից է բխում, որ որպես պետություն՝ որևէ գերտերության հետ վատ հարաբերություններ չունենանք։

-2018թ․Հայաստանում չարիքի հեղափոխությամբ արտաքին ուժերն ունեցել են երկու նպատակ՝ հակաարցախյան և տարածաշրջանից Ռուսաստանին հանելու՝ որպես դրա հետևանք։

-Հայաստանի որևէ ղեկավար երբևէ այսքան բացասական վարկանիշ չի ունեցել, որքան Նիկոլը։ Նա ընկել է ինքն իր հետևից։ Արևմուտքն էլ ա հասկանում, որ սրա ժամանակն անցել է, օրերը հաշված են։ Կբերեն Նիկոլին փոխարինող մեկին, ով կլինի Արևմուտքի սրտով։ Ասել եմ՝ 2024թ.-ին Նիկոլ չի լինելու, բայց մեր խնդիրն այն է՝ այնպես անենք, որ այդ ժամանակ պետություն ունենանք։

-Չի կարող քիչ թե շատ անալիտիկ մտածողություն ունեցող, քաղաքականությամբ ապրող, հայկական արյուն ունեցող մարդը չհասկանալ, որ Փաշինյանը մեզ տանում է կործանման։ Փաշինյանի ՔՊ-ում նրա թիմակիցներից շատերն էլ են դա արդեն հասկանում:

-Նիկոլը ոչ ոքից լավ տղա չի։ Պալատական հեղաշրջումից ապահովագրված չէ։

-Ռուսաստանը մի անգամ երաշխիք տվել է Նիկոլին, էլ չի տա, Արևմուտքը նույնպես ձեռքերը կլվանա։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Փաշինյանն ամենաձեռնտու քաղաքական գործիչն է։

-Խելքի՛ եկեք, հակառուսականությունը կարող է կործանել մեր պետությունը։

-Դաշնակցային հարաբերությունները երկկողմանի պիտի լինեն։ Չի լինում այնպես, որ մեկը քեզ 165 դոլարով գազ տա, պահի քո արտաքին սահմանը, արտաքին աշխարհի հետ միայն իր երկրի տարածքով՝ Լարսով կապ ունենաս, ու դրա դիմաց ստանա թշնամանք։

-Եթե պատերազմի անոնս ես անում, լավ թե վատ, անվտանգային հովանոցը՝ թեկուզ մի քիչ մաշված, ոչ մոդեռն հովանոցը գլխիցդ հանում ես, որ կարկուտը գլխիդ խփի՞։

-2021թ․ Նիկոլն ընտրության է գնացել երկու կարևոր թեզով՝ խաղաղություն և Արցախի հարցով՝ «անջատում՝ հանուն փրկության»։ Ինքը խոստովանել է, որ պատերազմ է լինելու, Արցախն էլ ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ ընտրությունների ընթացքում ժողովրդին տված երկու խոստումներն էլ խախտել է: Հետևաբար, Նիկոլը լեգիտիմ չէ։ Էդ հեքիաթները թող պահի իրեն։

-Ծիծաղելի է Արմեն Գրիգորյանի անվան կողքին կարդալ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար։ Արմեն Գրիգորյանը ամենաշատը, ինչի կարող է հավակնել՝ Հայաստանի պանթուրքիստական դաշինքի անվտանգության քարտուղար լինելն է։ Արմեն Գրիգորյանն անգամ իրենց ՔՊ-ի թիմի ներսում հակասություններ ունի։ Ներիշխանական ճգնաժամն ակնհայտ է, իշխանությունը ճաքեր է տվել։ ՔՊ-ի ներսում գնալով հակասական հայտարարություններն ավելանալու են։

-Արևմտյան հարթակն ինձ մոտ տխուր հիշողություններ է արթնացնում, որովհետև արևմտյան հարթակում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, այդ հարթակում այն հանձնվեց Ադրբեջանին։

-Բա ձեզ ի՞նչն է հետաքրքրում… Դուք էնքան կաք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի կարծիքը ձեզ չհետաքրքրի՞։ Դիմավորեք Զելենսկուն, Ալիևին էլ դիմավորեք։

-Արևմտյան դեսպանները որևէ ձայն հանեցի՞ն, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զոհվեց դատարանի դահլիճում։ Էդ Նավալնին սրբազան կո՞վ էր։ Արևմտյան դեսպաններն ո՞ւր են, երբ Արմեն Աշոտյանն 8 ամիս նստած է։

-Ինձ համար դատապարտելի ու անընդունելի դիրքորոշում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական հանցագործություն կատարած էակին Ադրբեջանին վերադարձնելու՝ Ռուսաստանի որոշումը։ Երբ Հայաստանը դեմարշ է անում Ռուսաստանի դեմ, սպասե՛ք ավելի վատ քայլերի, որոնցից օգտվելու են Ադրբեջանն ու Թուրքիան»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
«Տուն տեղ կորցրած, մեր պապերի գերեզմաններն ու հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները թողած , մեր կյանքից էլ թանկ Արցախ աշխարհը , այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
 «Մեր հայկական հող է, մենք իրանց հողը չենք ուզում»,- Կիրանցում ասում է գյուղի բնակիչը՝ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․ «Հայաստանի ժուռնալիստների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
«Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվել են  Տավուշը՝ հանուն հայրենիք» շարժման աջակիցները։ Այստեղ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի վրա․ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Մայրերն ընդդեմ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
Արվեստագետը 2020-ից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։ Նա միացել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին
Աղբյուր` Panorama.am
17:35
Սանոսյանի թոշակառու մոր առանձանտունը կառուցվում է նրա եղբայրների կողմից. Նախարարի խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է. «Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թմրամիջոցների ապօրինի իրացման ևարդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։ Հիշեցնենք, որ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է միջամտության մեջ
Նոր Կալեդոնիայում երկուշաբթի օրվանից մինչ օրս հինգ մարդ է սպանվել, 64 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել, մոտ 200 ապստամբ ձերբակալվել են։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}