Երբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները, փաստաթուղթը կդնենք պետական շրջանառության մեջ․ Մհեր Գրիգորյան
«Սահմանազատման և սահմանագծման աշխատանքների առաջին փուլում հաստատել ենք աշխատակարգը, իսկ այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, երբ այդ աշխատանքները ավարտեն, Հայաստանն ու Ադրբեջանն այդ փաստաթղթի նախագիծը կդնեն պետական շրջանառության մեջ և, ամենայն հավանականությամբ, այն կշրջանառվի որպես օրենքի նախագիծ։
«Եթե աշխատանքներն ու փաստաթղթի նախագծման տրամաբանությունը բխեն Ալմա Աթայի հռչակագրից, կարող ենք 2-3 ամսում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը»,- ասաց Մ. Գրիգորյանը։
Նա նշեց, որ մեթոդաբանությունը հաստատելուց հետո, սահմանազատման և սահմանագծման բուն գործընթացը շատ ժամանակ կպահանջի։