Քաղաքական 16:31 29/02/2024 Հայաստան

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում. Սիմոնյան

«Ինչ-որ վեկտոր փոխելու կամ նման քննարկում տեղի չի ունեցել։ Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, քննարկում ենք` ինչ անենք, որ նվազեցնենք ՀՀ-ին սպառնացող վտանգները»,-  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևէ մեկը չի բացառում. «Մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում, մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում։

Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք: Խոսքը թե Լեռնային Ղարաբաղի մասին է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի։ Բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չեն էլ ասում, որ չեն օգնելու, գոնե ասեն՝ չենք օգնելու։ Ասում են՝ դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք»։

Բայց  մեր երկիրը, մեր մարդիկ անսահման չեն, և մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի մեր երեխաների, մեր տղաների հաշվին, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը, որը դաշնակից է թե՛ ՀԱՊԿ-ով, թե՛ ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու»։

Սիմոնյանն ընդգծեց, որ ռուսական ռազմաբազայից որևէ մեկը չի խոսում։

«Բայց մեզ համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում. էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանաք, որ այս անվտանգային համակարգը չի գործում տարբեր արդարացումներով։ Արցախը տեսանք՝ ինչ եղավ, Խծաբերդը տեսանք՝ ինչ եղավ, Հին Թաղերը, Սև լիճը, Ջերմուկը, գերիները տեսանք՝ ինչ եղավ, Լաչինի միջանցքը տեսանք՝ ինչ եղավ։ Քանի այսպիսի օրինակ բերեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, անվտանգային այլընտրանքը, ՀՀ կարծիքով, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է. «Նաև փորձ անել, ճիշտ է անհույս փորձ անել, ՀԱՊԿ-ը ինչ-որ ձևով վերակենդանացնել»։

«Մենք  փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից մեր պետությունը պաշտպանելու համար։ Եթե դա ինչ որ մի անվտանգային  համակարգին խանգարում է,  դա իրենց խնդիրն է, իրենք իրենց պարտավորություններն, ակնհայտ է, որ չեն կատարում։

Որևէ քննարկում, ենթադրենք ՆԱՏՕ-ի հետ, չի եղել»,- ասաց նա։ 

Հարցին՝ Եվրամիության հետ հարաբերություններն ավելի սերտացնելո՞ւ շուրջ քայլեր արվո՞մ են, նա ասաց. «Միանշանակ, մենք պատրաստ ենք։ Շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգության կապահովի։ 

Մենք կարծում ենք, որ մեր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ սերտ աշխատելը»,- նշեց Սիմոնյանը։

Նա ասաց, որ «ժողովրդական լեզվով կխոսի, ոչ թե քաղաքական»՝ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ.«Ֆիզիկապես մենք ավելի ուժեղ չենք, չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ  գտնվում, իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց»։

Նա վստահություն հայտենց, որ  Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։

«Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով։ Դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ասաց նա։

ԱԺ նախագահն ասաց, թե Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է պայմանավորված էսկալացիա լինի։

«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- ասաց Ա. Սիմոնյանը։

Ըստ նրա, մեծ պլանն է Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ։ Միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանին պաշտոնապես առաջարկ չի եղել։

Հարցին՝ այս դեպքում, երբ ասում է Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնել, սա չի՞ նշանակում, որ արտաքին քաղաքական վեկտոր է  փոխվում, ինչո՞ւ են անընդհատ հերքում, Ա. Սիմոնյանն ասաց. «Չեմ ուզում շտապել, չեմ ուզում ստացվի, որ միակողմանի քայլ է արվում։ Մեր գործողությունները ցույց են տալիս, նույնիսկ ցուցանիշներով, ժողովրդավարության ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր գործընկեր երկրներ, որոնք ԵՄ անդամ են։ Դա ասում են ԵՄ մեր գործընկերները։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է մտածենք։ Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
«Տուն տեղ կորցրած, մեր պապերի գերեզմաններն ու հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները թողած , մեր կյանքից էլ թանկ Արցախ աշխարհը , այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
 «Մեր հայկական հող է, մենք իրանց հողը չենք ուզում»,- Կիրանցում ասում է գյուղի բնակիչը՝ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․ «Հայաստանի ժուռնալիստների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
«Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվել են  Տավուշը՝ հանուն հայրենիք» շարժման աջակիցները։ Այստեղ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի վրա․ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Մայրերն ընդդեմ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
Արվեստագետը 2020-ից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։ Նա միացել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին
Աղբյուր` Panorama.am
17:35
Սանոսյանի թոշակառու մոր առանձանտունը կառուցվում է նրա եղբայրների կողմից. Նախարարի խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է. «Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թմրամիջոցների ապօրինի իրացման ևարդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։ Հիշեցնենք, որ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է միջամտության մեջ
Նոր Կալեդոնիայում երկուշաբթի օրվանից մինչ օրս հինգ մարդ է սպանվել, 64 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել, մոտ 200 ապստամբ ձերբակալվել են։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}