«Արցախը չհանձնողերի» գործով Մանվել Պետրոսյանը կալանքից ազատվեց․փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
««Արցախը չհանձնողերի» գործով իմ և Ռուդիկ Դոլունցի պաշտպանյալ Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ կալանքից ազատվեց:
Մանվելը կալանքում գտնվող մեր վերջին պաշտպանյալն էր»։
Հիշեցնենք՝ արմատներով Արցախից, 19-ամյա Մանվել Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել «Զանգվածային անկարգություններին մասնակցելու» հոդվածով՝ Երևանում, մասնավորապես կառավարության մոտ, տեղի ունեցած ցույցերին մասնակցելու առնչությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան