Երևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածք
Մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կենդանաբանական այգում։ Պոնիների պահվող տարածքի մոտ անձրևաջրերի պատճառով թուլացած ժայռաբեկորներից մի քանիսը պոկվել ու թափվել են։ Բարեբախտաբար, կենդանիները այդ պահին մի քանի մետր հեռավորության վրա են գտնվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կենդանաբանական այգի են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։
Տեղում պարզվել է, որ փրկարարները ոչինչ չեն կարող անել, այդ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։ Կենդանաբանական այգու անվտանգության աշխատակիցները նշում էին, որ այդ տարածքում քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է, իսկ քարաթափման հատվածում եղել է 10-ից ավելի պոնի ու, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պոնիներն էլ իրենց անուններն ունեն, այդ թվում՝ «Զազո», «Զոզո», «Զիզի», «Գոշա» և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենդանաբանական այգին փակ է լինելու
- Հսկա պանդաների ընտանիքը լքում է Վաշինգտոնի կենդանաբանական այգին
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան