Մշակույթ 16:58 14/03/2024 Հայաստան

Մեր բոլոր սրբությունները թիրախ են դարձել. Գերմանաբնակ դիրիժոր Ռուբեն Ղազարյան

Գերմանաբնակ դիրիժոր Ռուբեն Ղազարյանը Հայաստանում է։ Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնի շրջանակում այսօրվա կայանալիք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը ղեկավարելու է հենց Ռուբեն Ղազարյանը։

Թեև 30 տարուց ավելի բնակվում է Գերմանիայում, բայց մշտապես հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, մշակութային կյանքին։

Panorama.am-ը զրուցել է Ռուբեն Ղազարյանի հետ վերջին օրերին մշակութային կյանքի ամենաարդիական խնդրի՝  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ապագա ակադեմիական քաղաքի մաս դարձնելու, տեղափոխելու վերաբերյալ։

Ռուբեն Ղազարյան-Տասնյակ տարիների արմատներ ունեցող մայր բուհն արմատախիլ անել, տեղափոխել, առնվազն կարելի է անհեթեթություն կոչել։ Իհարկե, Կոնսերվատորիան այլ տեղ տեղափոխելը մեծագույն սխալ է Հայաստանի մշակութային կյանքի հանդեպ։ Հույս ունեմ՝ երբեք չի իրականացվի։

Կարևոր է, որ Կոնսերվատորիան տեղակայված է քաղաքի սրտում։ Պատահականություն չէ, փոխկապակցված են՝ օպերային թատրոնը, ֆիլհարմոնիկը, երաժշտական դպրոցները...Կոնսերվատորիան իր համար ուրիշ մոլորակ չէ՝ անջատված մնացածից։ Հայաստանի, Երևանի ամբողջ երաժշտական աշխարհը մի օրգանիզմ է։ 

Սիրում են Հայաստանում ոմանք ամեն ինչը համեմատել եվրոպականի հետ, ամեն օր լսում ենք, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա։ Հենց նույն Եվրոպայում, որն այստեղ 24 ժամ օրինակ են բերում, ոչ մի կոնսերվատորիա տեղակայցած չէ քաղաքից դուրս։ Ճիշտ հակառակը։

Գիտությունների կլաստերն այլ բան է, չի կարելի համեմատել։

Panorama.am-Կոնսերվատորիայի դասախոսական կազմը, ուսանողները դեմ են տեղափոխությանը, բողոքում են, ստորագրահավաք են կազմակերպել։ Արդյունք կտա՞։

Ռուբեն Ղազարյան-Հուսանք, արդյունք կտա։ Միանշանակ, ողջունում եմ իրենց կեցվածք դրսևորելը։ Իրենց պայքարը շատ կարևոր է։

Panorama.am-Հայաստանում այսօր թատրոն են փակում, միավորում են մեկ այլ թատրոնի, այսինքն մշակութային հաստատությունների դեմ քայլեր են արվում, որոնք դժգոհություն են առաջացնում արվեստագետների շրջանում։ Միտում տեսնո՞ւմ եք՝ հարված մշակույթին, ազգայինին։

Ռուբեն Ղազարյան-Այդ միտումը ես միանշանակ տեսնում եմ, հնարավոր չէ, չտեսնել։ Պատահական չէ, որ թիրախավորում են այն ամենը, ինչ մեզ հայ, հայ ազգ է դարձնում։ Սա մի մեծ շղթայի մասնիկներից մեկն է։ Օրինակ, նույն Կոնսերվատորիան, մշակույթը։

Ինչո՞ւ են դպրոցներից հանում մեր նահատակված զինվորիներին նվիրված «Փառքի անկյունները», հալածանքների է ենթարկվում մեր եկեղեցին։ Ինչո՞ւ են գրում պատմության սարսափելի դասագրքեր։ Այս ամենը պատահականություն չէ։ Մեր բոլոր սրբությունները թիրախ են դարձել։ Ինչո՞ւ են դա անում։ Եթե իսկապես կարողանան այդ ամենը կամաց-կամաց 1, 2, 3 սերնդի  գիտակցությունից, ենթագիտակցությունից ջնջեն, ապա  էլ չենք ունենա ազգ, պատմություն։ 

Մենք ունենք հիասքանչ հայոց լեզու, ֆանտաստիկ երաժշտություն, գրականություն, եթե այդ ամեն ինչը ջնջեն, ապա չկա հայություն, չկա ազգ, չկա պատմություն։ 

Այն հայերին, մարդկանց, որոնք կարծում եմ, որ եթե իրենք ամեն ինչից հրաժարվեն ինչն իրենց հայ է դարձնում, ամեն ինչ մերժեն, մոռանան հայ են ու կարծում են, որ այդ դեպքում թշնամին մեզ հանգիստ կթողնի, ասեմ՝ մեր թշնամին երբեք չի մոռանա, որ մենք հայ ենք, եթե շղթայի առաջինից վերջին մասնիկը մոռանանք, հրաժարվենք։ Մեր թշնամին դա չի մոռանա, երբեք հանգիստ չի թողնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}