Քաղաքական 15:46 28/03/2024 Հայաստան

Արցախի իշխանության որևէ գործողություն չի կարող վտանգ ներկայացել ՀՀ համար. Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող  գործողություններն ու քայլերը սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»։  Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում արդեն տարածվել է Փաշինյանի այս հայտարարությունը։ Մեկնաբանություններից մեկի համաձայն՝ «Շահրամանյանի՝ ֆրանսիական թերթերից մեկին տված հարցազրույցից հետո Փաշինյանը կատաղել է...»։

Panorama.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի հայտարարությունը։

Մետաքսե Հակոբյան-Մենք փաստում ենք, որ Արցախի Հանրապետություն գոյություն ունի, որն օկուպացված է թշնամու՝ Ադրբեջանի կողմից։ Զենքի,  ցեղասպանության վտանգի ներքո, բռնի տեղահանման հետևանքով այսօր Արցախն  առանց հայերի օկուպացված է։ Խոսելով Արցախի պետական ինստիտուտների պահպանման, դրանց գործունեության մասին, մենք ունենք լոկ մեկ նպատակ, որ Արցախ վերադարձի  դեպքում, որովհետև մեր բոլոր քայլերը, գործողությունները, նույնիսկ եթե խոսքը սոցիալական ծրագրերի մասին է, մեկ նպատակ ունի՝ վերադարձ Արցախ։ Վերադարձ Արցախ կամ Արցախ հային վերադարձնելու դեպքում պետք է Արցախի իշխանություններն առանց ընդհատման շարունակեն իրենց գործունեությունը, որովհետև Արցախի պետական ինստիտուտները, ըստ էության, իրենք կան, գոյություն ունեն։ Իմ բոլոր գործողությունները, գործառույթները որպես ԱԺ պատգամավոր, իրականացնում եմ զուտ մեկ նպատակով՝ Արցախ վերադարձ, և ես պետք է հետո հնարավորություն ունենամ շարունակելու իմ գործունեությունը ի բարօրություն իմ հայրենիքի։

Մեր որևէ գործողություն, որևէ քայլ չի կարող վտանգ ներկայացել Հայաստանի համար, որովհետև մենք երբևէ առանձին ինչպես այստեղ, այնպես էլ Արցախում,  չենք դիտարկել Արցախ, Հայաստան՝ գիտակցելով, որ ունենք երկու հայկական պետություն, բայց մեկ ընդհանուր հայրենիք։ Որևէ կերպ մեզ համար Արցախն առավել չէ, քան Հայաստանը և հակառակը՝ Հայաստանը չի կարող առավել լինել, քան Արցախը։ Հետևաբար, մեր բոլոր քայլերը, որոնք արել ենք կամ շարունակելու ենք անել, հաշվարկված են ամենայն ճշտությամբ և  չեն կարող վնաս լինել Հայաստանին, այլ հակառակը՝ օգուտ Հայաստանի են։ 

Panorama.am-Փաշինյանի այսօրվա հայտարարությունը ինչի՞ հետ եք կապում։ Ի դեպ, այն արդեն ողջունում են Ադրբեջանում, ադրբեջանական լրատվամիջոցներում բուռն արձագանքի է արժանացել։

Մետաքսե Հակոբյան-Բնականաբար,  փոխադարձ ողջույններով է պայմանավորված իրենց բոլոր քայլերը։ Կարող եմ ենթադրություններ շատ անել, օրինակ, երեկ Արցախի Հանրապետության նախագահը հարցազրույց էր տվել ֆրանսիական լրատվամիջոցի։ Կարող եմ տարբեր ենթադրություններ անել, բայց զերծ կմնամ։ Վստահ լինելով, որ Հայաստանի իշխանությունն, ի դեմս ղեկավարի, ծրագիր ունի, որը միտված չէ ի բարօրություն Հայաստանի և այդ բոլոր գործողությունների արդյունքը մենք օր-օրի գրանցում ենք, դա Արցախի՝ այս պահին փաստացի օկուպացված լինելն է, նաև Հայաստանի թուլացումը, անընդհատ կեղեքումը, ծվեն-ծվեն լինելը։ Ծրագրեր են, որոնք ողջ թափով քաղաքական բռնաճնշումների, տարբեր տեսակի բռնությունների ենթարկելու հետևանքով հստակ, ուղիղ գծած ճանապարհով գնում են։

Panorama.am- Փաշինյանը հայտարարել էր, որ «անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն», ի՞նչ քայլերի մասին կարող է խոսք լինել՝ ճնումներ, նաև կալանավորումներ։

Մետաքսե Հակոբյան- Կարծում եմ՝ այլևս որևէ նման քայլից զարմանալու առիթ պետք է չունենանք։ Այն պահից, երբ իշխանազավթում տեղի ունեցավ Հայաստանում, այդ պահից սպառնալիքներ անընդհատ հնչել են, ամենաառաջին հնչեղ հնչած սպառնալիքը  2019-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանի բղավոցներն էին, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ուղիղ սպառնալիք էր հայկականությանը, հայկական երկու պետություններին։ Իրենց սպառնալքիները տարբեր տեսակի են, ոճի ու անընդհատ են։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}