Քաղաքական 12:38 29/03/2024 Հայաստան

Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան

Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր պարունակություն ունեցող մայրաքաղաքում անթուլատրելի է  միանգամից նման մեծ սաղարթ ունեցող ծառերի հատումը, այն պետք է արվի աստիճանաբար։ Մասնագետները նաև հայտարարում են, որ նոր տնկվող ծառատեսակները հարմար չեն Երևանի բնակլիմայական պայմանների համար և այն չափով չեն կատարում օդի մաքրության պահպանման իրենց գործառույթը, ինչպես այն արել են փոխարինվող ծառերը։ Մտահոգություն է հայտնվում նաև տնկիների ձեռքբերման բարձր արժեքների վերաբերյալ։ Panorama.am-ն այդ և ևս մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ զրուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ։

Panorama.am-Երևանի քաղաքապետարանը ո՞ր կազմակերպություններից է գնել տնկինրը, ո՞ր տեսակներն են և ի՞նչ գնով։

Արմեն Բեգոյան-Տարբեր կազմակերպություններից ենք գնել, տարբեր գներով, պայմանագրերը և գնումները հրապարակված են Gnumner.am կայքում։ Գնումներն իրականացվել են աշնանը։ Ծառերի փոխարինման ծրագրի գնումներն իրականացրել է Երևանի քաղաքապետարանը։ Ձեռք են բերվել թխկիներ, հուդայածառեր, գնդաձև կատալպաներ, սաֆորաներ, սոսիներ, կաղնիներ, ալբիցիա, օճառաճառ... Մեծամասնությունն հաստատ ասացի։

Panorama.am-Կարո՞ղ եք հիշել օրինակ հուդայածառի գինը։

Ա. Բեգոյան-Մոտավորապես 70-80 հազար դրամով։

Panorama.am-Քանի՞ տարեկան են տնկիները։

Ա. Բեգոյան-Տնկիները տարեկանով չեն գնահատվում, այլ տրամագծով, բայց մոտ 10 տարեկան կլինեն։

Panorama.am-Սոսիները ի՞նչ գնի են եղել։

Ա. Բեգոյան-Որպեսզի չսխալվեմ, ասեմ, որ գնումները կատարել է Երևանի քաղաքապետարանը։ Մենք տվել ենք մեզ անհրաժեշտ ծառերի ցանկը, քաղաքապետարանը գնել այդ ծառերը տվել է մեզ և դրանից հետո նոր մենք համաձայնագրերը կնքել ենք։ Բուն գնումների գործընթացն իրականացվել է էլեկտրոնային եղանակով՝ քաղաքապետարանի գնումների վարչության կողմից։ Գնումների 90 %-ը կատարվել է այդ ընթացակարգով և մոտ 10%-ի դեպքում ընթացիկ մանր-մունր գնումներ է պետք եղել և գնել է մեր ՀՈԱԿ-ը։

Panorama.am-Օրինակ կբերեք, թե Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ը ինչ ծառատեսակներ էր գնել։

Ա. Բեգոյան-Ծիրանենիներն էինք գնել և, կարծեմ՝ սաֆորան։ Ծիրանենիների մեկ տնկին 19 հազար դրամ էր։ Իսկ սաֆորաները ստույգ չեմ կարող ասել, բայց երևի մոտ 70 հազար դրամի շրջանակներում էին։

Panorama.am-Ծառերի հատումներն ու փոխարինումները Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ն է իրականացրել։

Ա. Բեգոյան-Կոնկրետ այդ փողոցներում՝ այո։

Panorama.am-Բնապահպանները, մասնագետները և նաև Երևանի ավագանու անդամները փաստում են, որ չէր կարելի միանգամից մեծ ծավալով ծառերի փոխարինում կատարել, որ երկար ժամանակ է պետք, որպեսզի տնկիները բավական սաղարթ ձևավորեն, այն դեպքում երբ Երևանում առկա է կանաչ տարածքների էական սակավություն։

Ա. Բեգոյան-Այդ ծառերի համար, որ տնկվել էին այն ժամանակ, այդ 10 տարին պետք չի՞ եղել։ Ավելի շատ տարի է պետք եղել։ Մենք 10 տարեկան ծառեր ենք տնկում, 10 տարեկան ծառեր ենք տնկում, կոպիտ ասած՝ 10 տարի առաջ ենք ընկած, շիվեր չենք տնկում, որ 10 տարի հետո գա հասնի սրանց չափին, հետո մի 5 տարի էլ անցնի, որ սաղարթն ավելի մեծ լինի։ Ինչ վերաբերում է նրան, որ Երևանում սաղարթախիտ ծառեր են պետք, ապա մենք բոլորս գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ  ֆոտոսինթեզ է կատարվում և թթվածին արտանետվում։  Ինչ վերաբերում է հուդայածառին, ապա նրանք ձևավորում են բավականին մեծ սաղաթ, բարձրանում են 8-12 մետր և բավականին լավ սաղարթ են ձևավորում։

Panorama.am-Մասնագետների հակափաստարկենրից մեկն այն էր, որ  չէր կարելի միանգամից իրականացնել ծառերի փոխարինում, այլ պետք է աստիճանաբար արվեր։

Ա. Բեգոյան-Համատարած չի արվում։ Երևան քաղաքում թեղիները հաշվարկվում են մոտ 100 հազար, այժմ առավելագույնը կարող է փոխարինվի ընդամենը 800-ը, որը կազմում է 0.08 %, դրա համատարածն ո՞րն է։

Panorama.am-Բայց ծառերի գույքագրումն ամբողջութմաբ արե՞լ եք։ Տեղեկություն կա, որ Երևանում ծառերի գույքագրումն ամբողջությամբ արված չէ։

Ա. Բեգոյան-Այո, գույքարումն ավարտված չէ, մենք թեղիների մոտավոր ծավալը գիտենք, կարող է կազմել մոտ 100 հազար։ Գույքագրումն, որ ավարտված չէ՝ հետո ի՞նչ, դրանից ինչ որ բա՞ն է փոխվում։

Panorama.am-Դուք թվեր եք հրապարակում, առանց գույքագրման ամբողջական տվյալների տիրապետման։

Ա. Բեգոյան-Դրա համար ասացի, որ մոտավոր տվյալներ ունենք, որ քանակը կարող է հասնել մինչև 100 հազար։ Վերցրեք թեկուզ 50 հազար, ասենքն ի՞նչ՝ եթե մեկ տոկոսը փոխարինվում է՝ այն կոչվում է մասսայակա՞ն։ Անհեթեթ բաներ են ասում, այսպես ասեմ։ Կարևող եմ ասել, որ կանաչապատման աշխատանքները թող թողեն կանաչապատման մասնագետներին, բժիշկները թող  զբաղվեն իրենց գործով, իրավաբաններն իրենց գործով, պատմաբանները՝ իրենց։ Պետք չէ ամենագետ ձևանալ և ամեն ինչի համար ինչ-որ բան ասել։ Մեծ գիտական խումբ է աշխատում, գոնե կա գիտատեխնիկական խորհուրդ, որը երբեք չի եղել։ Այդ խորհրդով էլ են անցնում կարևորագույն ծրագրերը։ Ոլորտի ամենատիտղոսավոր գիտնականներն այդ խորհրդում են, որոնք քննարկում և որոշում են, թե որտեղ ինչ ծառ է հարմար և այսպես շարունակ։

Այնպես որ՝ մինչ դիլետանտները և ոչ մասնագետները ինչ-որ կարծիքներ են հայտնում, պետք է հաշվի առնեն, որ այդտեղ աշխատում են գիտնականներ և պետք է մինիմալ կրթական մակարդակ ունենալ, որ գիտնականին, ակադեմիկին պրոֆեսորին, դոկտոր-պրոֆեսորին չսովորեցնեն իրենց մասնագիտությունը, ինչ որ բաներ։ Դա էլ այն դեպքում, երբ դու դրա մասնագետը չես համարվում։

Երևան քաղաքի կանաչ ֆոնդի մի զգալի մասը 45-50 %-ը տասնամյակների չկատարած աշխատանքների մասով անպայման պետք է թարմացվեր, և դենտրոպատոլոգիական աշխատանքներ կատարվեր։ 40 %-ը կորցնում է իր կենսունակությունը, գտնվում է ավարտին և հրատապ միջոցներ են պետք ձեռք առնել, որպեսզի քաղաքը չանապատանա։ Բնության մեջ ոչինչ  հավեր չէ, այդ թվում մարդիկ, կենդանիներն ունեն իրենց կյանքի տևողությունը։ Թեղիների կյանքի տևողությունը քաղաքային պայմաններում 40-50 տարի է։ Այս թեղիները Երևանում տնկվել են անցած դարի 40-50-ական թվականներին այսինքը, նրանք մոտավորխես 75-80  տարեկան են։

Panorama.am-Կա՞ տվյալ, թե քանի տոկոսն է հուդայածառ տնկվելու։

Ա. Բեգոյան-Ոչ, կա 7 փողոց, որոնցից միայն մեկում է նախատեսված հուդայածառը։ Այդ փողոցները հիշում եմ, կարող եմ անգիր ասել ձեզ։  Բագրատունյաց փողոցում ծառերն արդեն փոխվել են տնկվել են սաֆորա ճապոնական ծառատեսակը, Թումանյան փողոցում տնկվել է հուդայածառ։ Ալեք Մանուկյան փողոցում երկշերտ է, մի շերտը ալբիցիա է, մյուսը օճառածառ։ Մելիք Ադամյանի վրա տնկվելու է գնդաձև կատալպա, Սայաթ-Նովայի վերջնամասում տնկվելու է գնդաձև սոսիներ։ Ուլնեցու մի մասը տնկվել է դիակասկ, այդ աշխատանքներն շարունակվելու են  և փողոցն ավարտվելու է նույն դիակասկով։ Խանջյան փողոցը՝ կարծեմ դիակասկ։

Panorama.am-Ահազանգ կա, որ դիակասկը հյուսիսային լայնության ցուրտ տարածքների ծատառեսակ են և Երևանի կիսաանապատային կլիմայի պայմաններում կենսունակ չեն։

Ա. Բեգոյան-Դիակասկերը վաղուց աճում են Երևան քաղաքում, բազմթիվ են «Օղակաձև» զբոսայգում։ Մենք նախորդ տարի գարնանն այդ ծառատեսակից դրել ենք Ուլնեցի փողոցի մի մասում։ Այդ կարծիքը չեմ կիսում և նորից կրկնում եմ, որ ընտրությունը կատարել են գիտնականները, ես չէ որ կատարել եմ այդ ընտրությունը։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ ծառատեսակի տերևներն օգոստոսին, ամռան պիկին, խեղճանում են և իրենց վրա ունենում են այրավծքներ, ապա պետք է հաստատեմ, որ այո լինում է նման բան, բայց դրա հետ մեկտեղ պետք է հավելեմ, որ սոսիների մոտ ոչ թե խեղճանում են և ուննեում են այրվածքներ, այլ նրանց մոտ օգոստոսին համատարած դիտարկվում է վաղ տերևաթափ, այրվում են այն աստիճան,  որ տեղի է ունենում տերևաթափ։ Եթե նկատել եք օգոստոսին ամբողջ քաղաքում նկատվում է տերևաթափ, հետո սեպտեմբերին վերականգնվում են։ Եթե դրան ուշադրություն դարձնենք, ապա պետք է սոսիներն էլ վերացնենք երևան քաղաքից, այս գլոբալ տաքացման ֆոնին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ձայնագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}