Կրթություն, գիտություն 17:03 01/04/2024 Հայաստան

Ակադեմիայի հասցեին անթուլատրելի արտահայտություններ են արվում. Արթուր Իշխանյան

Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրի վերաբերյալ  գիտական և մասնագիտական շրջանակներից բազմաթիվ են քննադատական կարծիքները և առաջարկներ, որոնք սակայն կառավարությունը՝ ի դեմս լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ-ի, հաշվի չի առնում։ Ծրագրի շուրջ իր առաջարկներով հանդես են եկել նաև ԳԱԱ-ն և առանձին գիտական ինստիտուտները։ Panorama.am-ը  ծրագրի վերաբերյալ ակադեմիական շրջանակների դիտարկումների շուրջ զրուցեց  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի հետ։

«Ծրագրի վերաբերյալ Ակադեմիայում, գիտահետազոտական ինստիտուտներում անցկավել են քննարկումներ, կայացվել են որոշումներ, արվել են առաջարկներ,դրանք ընդհանրացվել ուղարկվել են լիազոր մարմնին, բայց, ցավոք սրտի ոչինչ հաշվի առնված չէ։ Բոլոր դեպքերում ես ընդհանուր գծերով ներկայացնեմ այդ դիտողությունները և առաջարկները։

Հիմնարար առարկության է արժանանում այն հանգամանքը, որ,  համաձայն հայտարարության, 2027 թվականից ֆինանսավորվելու են բացառապես խոշորացված ԲՈւՀ-երը և նրանց միացած գիտահետազոտական կենտրոնները։ Ըստ իս, սա փիլիսոփայական բնույթի անընդունելի մոտեցում է, որովհետև աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի գիտության կարգավորման իրավակառուցվածքային մեկ ձև։ Ողջ աշխարհում պատմական փորձով  գործում է այս կամ այն չափով համալսարանական և այս կամ այն չափով ակադեմիական  և տարբեր սիմբիոզ, հիբրիդային ձևեր։ Եթե մենք վերցնենք, օրինակ, ԱՄՆ-ը, կամ Անգլիան,  ապա այդ երկրներում, որտեղ, անշուշտ, առավելապես համալսարանական է, կեսից ավելին համալսարանականն է, բայց նաև գրոծում է ահռելի  ակադեմիական ազգային լաբորատորիաներ, որոնք ճշգրիտ այն սկզբունքներով են գործում, որոնցով գործում են մեր ակադեմիական կառույցները։

Ազգային լաբորատորիաները ԱՄՆ-ի գիտական հզորության հիմքն են և դրանք համալսարանական չեն։ Ավելին ասեմ, եթե նայենք Նոբելյան մրցանակակիրների վիճակագրությունը, ապա ԱՄՆ-ից նրանց գերակշիռ մեծամասնությունը հենց այդ ազգային լաբորատորիաներից են, որոնք դուրս են համալսարանական համակարգից։

Համալսարանական համակարգից դուրս ինստիտուտների գոյությունը հասկանալի է թեկուզ այն պատճառով, որ նրանք հաճախ կատարում են ռազմական, կամ պաշտպանական նշանակության մշակումներ և նման ինստիտուտներում ներքին աշխատակարգը և ռեգուլիացիան չի համընկնում համալսարականի հետ։ Սա հասկանալի է, եթե ավելի չմանրամասնենք։

Իրավակազմակերպական ձևերի բազմազանությունն անհրաժեշտություն է, առավել ևս, որ անգամ փիլիսոփայության տեսանկյունից այն անհրաժեշտ է մրցակցության ապահովման նպատակով։ Այստեղ իրավակազմակերպական ձևերի դիվերսիֆիկացիան խիստ անհրաժեշտ է։ Սա արմատական պնդում է։

Մինչդեռ այս պահին որդեգրած քաղաքականությունը, որը հայտարարում է ԿԳՄՍ նախարարը, և իր հարցազրույցներում մի քանի անգամ շեշտեց, որ ոչ՝ միայն մեկ ձև է լինելու, բոլոր գիտահետազոտական ինստիտուտները պետք է անպայման միավորվեն համալսարանների հետ։ Իմ կարծիքով այն անընդունելի է։

Տեսեք, այսօր նախատեցվում է ակադեմիական քաղաքում կենտրոնացնել բոլոր ԲՈւՀ-երը՝ խոշորացված ձևով, փաստացի բոլոր գիտահետազոտական կառույցները պետք է գտնվեն այնտեղ, որի մասին հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը, թե նույնիսկ մասնավոր ԲՈւՀ-երը պետք է գտնվեն ակադեմիական քաղաքում։ Սա իր մեջ պարունակում է ռիսկեր՝ լուրջ ռիսկեր։

Այն, որ մեկ կետում է կենտրոնացվում  և եթե այդտեղ որևէ երկակի նշանակության մշակում արվի և հանկարծ այն ըկնի պատժամիջոցների տակ, ապա անմիջապես տարածվելու է ամբողջ ոլորտի վրա։
Ճիշտ հակառակը՝ նման ծայրագույն աշխարհաքաղաքական վիճակում գտնվող երկրի պարագայում, ինչպիսին մենք ենք, նման վտանգների, մարտահրավերների պարագայում պետք է քաղաքականությունը ճիշտ հակառակը լիներ՝ ապակենտրոնացումը։ Չէ որ մենք գիտենք, որ կենտրոնացում-ապակենտրոնացումը դիալեկտիկա է, կախված ունեցած խնդիրներից և մարտահրավերներից՝ մի դեպքում սա է անհրաժեշտ, մեկ այլ դեպքում՝ նա։

Մենք շատ լավ հասկանում ենք, որ աշխարհի բոլոր բանակները կենտրոնացված են, ունեն ուղղաձիգ կառավարման համակարգ։ Բայց մյուս կողմից մենք հրաշալի գեիտենք և ներկայում ընթացող ողբերգությունն առօրյա ռեժիմով ուղղակի ցույց է տալիս, որ առանձին օպերացիաների իրականացման համար խիստ ձեռնտում է ապակենտրոնացումը։ Խարկովյան օպերացիան իրականացվեց փոքր ապակենտրոնացված խմբերի ձևով։

Ցավալի օրինակ բերեմ։ Եթե ինչ-որ խումբ է գնում և ԱԹՍ-ից հարվածելու վտանգի տակ, ապա պետք է ապակենտորնանալ, փախչել ատրբեր ուղղություններով։
Անգամ պատկերավոր կարելի փաստել, որ ակադեմիական քաղաքի նման կենտրոնացումը  վտանգավոր է հետագայում այն լեգիտիմ թիրախ հայտարարվելու համար՝ նույնիսկ մտացածին պատրվակով։ Այն վտանգում է ողջ համակարգը, ես այնտեղ տեսնում եմ մեծ ռիսկ։

Մենք գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական ուժերի բախման կետում և պարտավոր ենք ունենալ հարաբերություններ  այնպիսի երկրի ետ, ինչպիսիսն է Իրանը, որը հակամարտության մեջ է Միացյալ նահանգների հետ։ Եթե դու ունես մի կառույց, որը իրանի հետ պետք է հարաբերություններ ունենա, ապա այն անմիջապես ընկնելու է պատժամիջոցների տակ։ Ճիշտ հակառակը պետք է ունենալ երկու տարբեր կառույցներ, որոնցից մեկը կհամագործակցի արևելյան մեր դաշնակիցների հետ, մյուսը՝ արևմտյան։ կարելի է բերել շատ փաստարկներ և ռիսկեր կապված նման կենտրոնացման հետ։

Ընդհանրապես խնդրահարույց է միավորման հնարավոր տարբերակը։ Եթե ինստիտուտներն են միանում ԲՈւՀ-երին, ապա բոլորիս քաջ հայտնի 2019 թվականին Հայաստանում ԵՄ կատարած հետազոտությունը փաստում է, և ուղիղ տեքստով գրված է, որ մեր գիտական համակարգը, չնայած տկարացմանը, դեռևս պահպանում է մրցունակության որոշակի մակարդակ և այդ մակարդակն շատ ավելի բարձր է քան բուհականը։ Բուհականն էապես զիջում է ակադեմիականին։

Բուհականը ունի նաև այլ խնդիրենր, ծանրաքարշությունը, տարբեր գնումների տեսակները և, ինձ թույլ տամ ասել, նաև կոռուպցիայի մակարդակ։ Բոլորիս հայտնի է, որ ԲՈւՀ-երը շատ ավելի քաղաքականացված երևույթ են, մենք այն տեսնում ենք։ Բոլ նոր իշխանությունները տարբեր ճնշումներով փոխում են ղեկավարությունը, ինչը հատոկ չէ ակադեմիական համակարգին՝ շնորհիվ «Ակադեմիայի մասին» օրենքի,  որ այն ՀՀ-ի կողմից հիմնված ինքնակառավարվող կառույց է, ունի ինքնավարության աստիճան և 30 տարիների ընթացքում նման արատավոր երևույթները էապես քիչ են արտահայտված ակադեմիական համակարգում։ Եթե մենք միավորում ենք ուժեղին թույլի հետ՝ թույլի ղեկավարությամբ, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ոլորտի արատավոր կողմերը կպրոյեկտվեն և կանդրադառնան այս ինստիտուտների վրա։  Կան տարբեր առաջարկներ, որոնք այլընտրանքային են այն մոտեցումների, որոնք այսօր հայտարարաված են։

Ես պետք է այս առիթով խիստ քննադատական ևս մի միտք ասեմ, ցավով եմ ասում, որովհետև վերջերս հնչեց այն միտքը, թե Ակադեմիայի տեսակետը հակասում է պետության տեսակետին։ Սա զարմանալի է, որովհետև Ակադեմիան ինքը պետությն մաս է, պետական կառույց է։ Այլ բան է, որ ասվի, թե քննարկման փուլում ենք գտնվում և կան տարբեր կարծիքներ, երբ որ մի ընդհանուր որոշում կկայացվի, որը կամրագրվի որպես ընդհանուր մոտեցում, այդ դեպքում դրա չկատարումը կարող է դիտվել հակասող։ Այն հասկանալի կլինի. Իսկ հիմա քննարկման փուլում գտնվող նախագծի վերաբերյալ նման արտահայտություններն անթույլատրելի են»,-ասաց Արթուր Իշխանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:04
Քրեակատարողական ծառայության աշխատակիցները Արմեն Աշոտյանին մեքենայով տեղափոխեցին իր բնակարան
Արմեն Աշոտյանին ՔԿՀ-ի ծառայողական մուտքից քրեակատարողական ծառայության աշխատակիցները տեղափոխեցին նրա բնակարան՝ թույլ չտալով հանդիպել իր...
Աղբյուր` Panorama.am
13:01
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:00
Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
12:56
Առանց թույլտվության ՀՀ-ից ԵԱՏՄ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելիս կսահմանվի տուգանք
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝...
Աղբյուր` Panorama.am
12:50
Իրակլի Կոբախիձե. Ախալցիխեի համար նախատեսված ԵՄ դրամաշնորհի դադարեցման դեպքում կառավարությունը կփոխհատուցի
«Ֆինանսավորումը, եթե ինչ-որ բան դադարեցվել է, ամեն ինչ շատ հեշտ կփոխհատուցվի։ Խոսքը շատ չնչին գումարների մասին է։ Փաստն ինքնին վատ է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Հրայր Թովմասյան. Մեղադրող կողմը եկել է դատաքննությանը մի նպատակով
«Իմ պաշտպանների ճառերի ժամանակ անհաղորդ էին նստած։ Անհաղորդ էր դատարանը, հաղորդակից էր դառնում այդ խոսքին միայն այն ժամանակ, երբ խոսքը...
Աղբյուր` Panorama.am
12:18
ՔՊ-ական պատգամավորը «խաղաղության պայմանագրի» տեքստը չի կարդացել
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը խաղաղության պայմանագրի տեքստը չի կարդացել։ Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չի կարդացել՝...
Աղբյուր` Panorama.am
12:09
Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Բաքվում պահվող գերիների, Արցախի ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրները
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը
79 տարեկանում մահացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն արտիստուհի,  Հայաստանի վաստակավոր արտիստ ...
Աղբյուր` Panorama.am
12:02
ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է  արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական...
Աղբյուր` Panorama.am
11:55
Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության, անկախության հետ. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին
«Արդեն մի քանի օր է մենք ԱԺ ամբիոնում քննարկում ենք ՀՅԴ-ի կողմից շրջանառված շրջաբերական 004-ը, որտեղ առկա են Հայաստանի անկախությունը...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել ԱՊՀ տարածքում կենսաբանական նյութերի փոխանակման մասին համաձայնագրի վավերացմանը
Ղազախստանի խորհրդարանի Մաջիլիսը (ստորին պալատը) հավանություն է տվել ԱՊՀ-ի շրջանակներում կենսաբանական նյութերի փոխանակման մասին համաձայնագրի...
Աղբյուր` Panorama.am
11:25
Հայտնի է դարձել, թե ամերիկյան պատժամիջոցների պատճառով որքան միջոցներ են կորցրել թուրքական բանկերը
Թուրքական բանկերը 2024 թվականի 8 ամիսների ընթացքում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ճնշման պատճառով արտահանման եկամուտից կորցրել են մոտ 2...
Աղբյուր` Panorama.am
11:24
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է
Հուլիսի 17-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանի անհետ կորելու մասին: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն...
Աղբյուր` Panorama.am
11:13
Եթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, անդրադռանալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամաբ խափանման միջոցի փոփոխմանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:10
Հայաստան-Ադրբեջան օրակարգի ամենավտանգավոր այս դրույթը նաև ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում. Աբրահամյան
«Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» անթույլատրության վերաբերյալ, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը
Թրամփ-Հարիս առաջին դեբատի վերաբերյալ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Առանձնապես որևէ նոր և խորքային քննարկումներով դեբատն...
Աղբյուր` Panorama.am
10:54
Քիչ չեն դեպքերը, երբ ֆիթնես դահլիճներում սխալ մարզելով հաշմանդամ են դարձնում մարդկանց. Կարեն Գիլոյան
«Բանն այն է, որ այսօր դաշտն անվերահսկելի է և ֆիթնես դահլիճների գերակշիռ մեծամասնությունն աշխատանքի է ընդունել մարդկանց, ովքեր, որևէ...
Աղբյուր` Panorama.am
10:53
26-ամյա թոռն ահազանգել է, 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին
Սեպտեմբերի 9-ի ժամը 12.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:49
«Նատարիուս, հետո զագս». ՔՊ-ականներն իրար չհասկացան
«Պետք չէ լրացուցիչ գյուտեր անել»։
Աղբյուր` Panorama.am
10:38
Barerar.am` նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն և առանց միջնորդի օգնել կարիքավոր ընտանիքներին
«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ գործարկվել է բարեգործական նոր հարթակ՝ Barerar.am կայքը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Խարդախության նոր ձևն արագորեն տարածվում է. մեկ օրում խարդախներին փոխանցվել է 16.700 դոլար
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած,...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սեպտեմբերի 11-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է և եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 11-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.27 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:11
Սասունյան. Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները
Երկրները պետք է տարբեր գործիքներ ունենան իրենց զինանոցում՝ իրենց թշնամիներին հակազդելու կամ թուլացնելու համար: Ամենահայտնի միջոցը ուժի կիրառումն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Մահացել է գրականագետ Ֆելիքս Բախչինյանը
74 տարեկանում կյանքից հեռացել է անվանի գրող, թարգմանիչ, գրականագետ, Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտի հիմնադիր նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Ես իմ թիմին գրեթե չճանաչեցի. Ալեքսանդր Պետրակով
«Ես իմ թիմին գրեթե չճանաչեցի: Ես նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի։ Այն առաջադրանքները, որոնք տվել էի, թիմը չկարողացավ...
Աղբյուր` Panorama.am
09:52
Օդի ջերմաստիճանն այսօր 5-6 աստիճանով կբարձրանա
Երևանում սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին, 13-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
12:49 11/09/2024

ՈՒՂԻՂ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}