Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ Ադրբեջանի խորհդարանում
«Թաթոյան» հիմնադրամը հայտնում է․
«Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ Ադրբեջանի խորհդարանում մարդու իրավունքների պաշտպանության համար:
Մասնավորապես, քննարկվել է Արման Թաթոյանի գործունեությունը [մի մասի մեջբերում], թե իբր 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստանն ուներ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան, այլ մարդու իրավունքների բռնաբարման կոմիսար, որ Ադրբեջանի դեմ էր գործում, ելույթներ էր ունենում, նվաստացնում էր ադրբեջանցի ժողովրդին և առաջ տանում Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»։
Այնուհետև, գովաբանելով ադրբեջանական իշխանությանը և Ադրբեջանի մարդու իրավունքների համակարգը` աշխարհին ու հատկապես Ֆրանսիայի նախագահին արվել են Ադրբեջանն ավելի լավ ճանաչելու կոչեր:
Ակնհկայտ է, որ ադրբեջանական իշխանությանը շահերից չէր բխում, երբ արձանագրում էինք և շարունակում ենք արձանագրել խոշտանգումների, սպանությունների ու այլ պատերազմական հանցանքների ապացույցներ, երբ արձանագրում էինք իշխանության կողմից հովանավորվող ատելության ու ռասիզմի աստիճանը հայերի նկատմամբ:
Ժողովուրդների միջև խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց համոզված ենք, որ իրական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ արմատախիլ արվի իշխանության հովանավորությամբ ռասիզմն ու ատելությունը, երբ հայասպանությունը կստանա իրական պատիժ, այլ ոչ թե կարժանանա Ադրբեջանի պաշտոնայների բարձր խրախուսանքների»:
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան