Սա մեր գենետիկ փաստաթուղթն է, հիմա այն դրել նպատակային ուզում են տակից կտրել. Արմեն Ասրյանը՝ ԼՂ անձնագրերի մասին
«ՀՀ կառավարությունը Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության հարցը միշտ շահարկման առարկա են դարձրել»,- ասուլիսում ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։
Նա հայտնեց, որ արցախցիների 070 կոդով անձնագիրը որևէ բանով չի տարբերվում ՀՀ քաղաքացիների անձնակգրից և արցախցիները կորած չեն, իրենց մասին տեղեկությունը անձնագրային յուրաքանչյուր բաժնում կա։
«Այս թեզը՝ արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու թեզը, հենց կառավարությունն է հորինել, և դրանով ահագին խոչընդոտներ ստեղծել։ Այդ պահանջով բնակարանների հարցն են կապել, նաև պետական մարմիններում աշխատանը և այլն»,-ասաց Ասրյանը։
Նա բացատրեց, թե արցախցիներն ինչու են խուսափում 070 կոդով անձնագրից հրաժարվելուց։
«Առաջին՝ մենք այդ անձնագրերը ուզում ենք պահել հետ վերադարձի ակնկալիքով, որպեսզի կարողաննք ապացուցել, որ արցախից ենք եղել, մեր սեփականության իրավունքը պաշտպանենք և մյուս գործառույթներն իրականացնենա։ Մնեք չենք կարող ասել, թե 6 ամիս հետո ինչ աշխարհաքաղաքական իրավիկճակ կարող է ստեղծվել, շատ հնարավոր է, որ մենք կարողնանաք հետ վերադառնալ և սա մեր գենետիկ փաստաթուղթն է, որ մենք արցախցի ենք, հիմա այն դրել նպատակային ուզում են տակից կտրել»,- ասաց արցախցի ազատամարտիկը։
Նկատելով, որ իրենց վստահեցնում են որ քաղաքացիություն ընդունելը որոևէ կերպ չի ազդելու սոցիալական ծրագրերի վրա՝ Ասրյանը հայտնեց, որ ինքն անձամբ չի հավատում իշխանությունների նման վստահեցումներին, քանի որ ականատես են եղել, թե Նիկոլ փաշինյանն ինչ բանաստեղծխություններ էր կարդում Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, հայտարարություններ անում, բայց հիմա 180 աստիճանով տարբերվող բաներ է ասում, կարծես տարբեր մարդիկ լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան