Քաղաքական 21:08 02/04/2024 Հայաստան

Ի՞նչ ունեք ինձ հետ կիսելու․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է․

«Արդեն որերորդ անգամ է, ինչ տարբեր լրատվամիջոցներ ու բլոգերներ հրապարակումներ են անում և ինձ ու Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությանը խիստ անհիմն կերպով «կապում» են ՀՀ իշխանությունների հետ: Հատկանշական է, որ իշխանական քարոզչամեքենան էլ մեզ «կապում» է ընդդիմության հետ:

Այնինչ, իրականում ոչ մի քաղաքական ուժի հետ կապ ու կախվածություն չունենք. նրանք փաստորեն ի վիճակի չեն հասկանալ, որ մենք կարող ենք պարզ ու ազնիվ մղումներ ունենալ՝ օգնելու մեր ժողովրդին: Ամեն մեկն իր արշինով է չափում դիմացինին...

Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ նախընտրում են հրապարակել կոնկրետ անձանց նեղ անձնական շահերն ու մտամոլորությունները սպասարկող չհիմնավորված կարծիքները՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու: Երկար ժամանակ է, ինչ տարբեր շրջանակներ անընդհատ իմ դեմ կեղծ տեղեկություններ են տարածում՝ հարվածի տակ դնելով իմ բարի համբավը և, դրանով, իմ հանրային գործունեության արդյունավետությունը: Թո՛ղ որևէ մեկը ներկայացնի որևէ ողջամիտ ապացույց, թե ինչպես եմ ես ՀՀ իշխանությունների ազդեցության տակ կամ ինչպես եմ սպասարկում նրանց օրակարգը, և ես ներողություն կխնդրեմ ու կդադարեցնեմ իմ հանրային գործունեությունը: Նույնը մնացած զրպարտություններին է վերաբերում՝ ինչ-որ արտաքին ուժերի, կոռուպցիայի և այլ հորինվածքների մասին:

Ազնիվ ու օբյեկտիվ մարդը, մեղադրանքներ հնչեցնելուց առաջ, պետք է պարզապես ստուգի փաստերը և դիմացինի գործունեության մանրամասները՝ հետո իրեն իրավունք վերապահի որևէ բացասական կարծիք հնչեցնել ու հրապարակել:

Իշխանությունների ազդեցության տակ գտնվող անձը կամ խումբը արդյո՞ք նման կոշտ քննադատություններով հանդես կգան, արդյո՞ք Արցախի պետական մարմինների հետ կքննարկեն իրենց մոտեցումները և հրապարակային պահանջների մեջ կներառեն Արցախի պետական մարմինների հետ հաշվի նստելու դրույթը, արդյո՞ք մեր դեմ իշխանությունները ճնշումներ ու հետապնդումներ կսկսեին, արդյո՞ք մեզ ցուցադրաբար կանտեսեին և հանրային քննարկումները կանեին առանց մեզ ու ԱՀ պետական մարմինների, և այլն, և այլն:

Պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու անձանցից իմ մասին տեղեկություններ ու կարծիքներ հրապարակելուց առաջ ինձնից ևս կարծիք վերցնել և զերծ մնալ անապացույց պնդումներից: Եթե այս կեղտոտ արշավը շարունակվի, ես ստիպված եմ լինելու դիմել իրավական գործիքակազմերի կիրառման և հասնել զրպարտիչների իրավական պատասխանատվության, որքան էլ հրապարակումներ կատարողները փորձում են օգտվել իրավական բացերից:

Հ.Գ. Ի՞նչ ունեք ինձ հետ կիսելու, եթե ոչ մեկի հաշվին չեմ իմ հանրային գործունեությունը ծավալում և առանց որևէ անձնական շահի ու վարձատրության անխոնջ կերպով փորձում եմ իմ ծառայությունը բերել Հայրենիքին ու ժողովրդին: Թե՞ Ձեզ համար խորթ է, որ մարդը ազնիվ մղումներով փորձում է ծառայել այլոց ու իր արժեքներին՝ առանց որևէ տողատակի ու հետին մտքի»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:25
Ինչպե՞ս են ադրբեջանցիները «վերակառուցել» Vallex Garden Hotel հյուրանոցը
Մինչ աշխարհաքաղաքական կենտրոնները խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության արդար կարգավորման մասին, իսկ Փաշինյան-Ալիև զույգը բանակցում այսպես...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին». Ալիևի օգնական
«Հայաստանը պետք է պատշաճ կերպով հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի բոլոր մեղավորներին»,-այս մասին X սոցիալական ցանցի իր...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց. Ոստիկանները սահման են պահում, թե ջարդուփշուր են անում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Իսրայելը մոտ 20 հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մոտ, դադարեցվել է երթևեկությունը Բեյրութ-Դամասկոս մայրուղով
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մոտ 20 հարված են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանին հարող Լեյլաքի թաղամասին։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլև մարդ, որը կարող է որևէ հիմնարկ ղեկավարել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը թիմում ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Ինչ թեկնածուներ են քննարկվում ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանում տեղից տեղ գնալը ժամեր է տևում՝ խցանումներ են, կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի Արսեն Թորոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Որքան գումար են նախատեսել Երևանի քաղաքապետարանում մանկավարժներին պարգևատրելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը 13 մլն 740 հազար դրամ է նախատեսել ուսուցչի տոնին մանկավարժներին...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ սրբազանի`...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
«Խոսրովի Անտառ» պետական արգելոցը ֆոտոթակարդներից նկարահանված տեսաձայնագրություններ է հրապարակել այնտեղ բնակվող վայրի կենդանիների...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հանրապետության բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հոկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները կրկին նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 4-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.63 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
23:15
Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել, թե որն է Բագրատ սրբազանի որոշակի անհաջողության պատճառը. Միքայել Աջապահյան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գոհ չէ երեկ Հանրայինի ուղիղ եթերում Բագրատ Սրբազանի ուղերձից: «Որ ասեմ գոհ եմ,...
Աղբյուր` Panorama.am
22:50
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խմբային առաջին տուրում հաղթեց «Մլադա Բոլեսլավին»
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խմբային առաջին տուրում ընդունեց չեխական «Մլադա Բոլեսլավին» և...
Աղբյուր` Panorama.am
22:41
Շվեյցարիան նախատեսում է 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային
Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպան Ֆելիքս Բաումանը հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ծրագրում է առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
22:15
Նիկոլ Փաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով Փարիզում գնված ՀՀ դեսպանատունը
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում
 ԱԺ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս...
Աղբյուր` Panorama.am
21:52
«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Թեհրանն ապրում է առօրեական կյանքով՝ խցանումներ, մարդաշատ փողոցներ, ակտիվ կյանք, քանի որ հինգշաբթի...
Աղբյուր` Panorama.am
21:44
COP29-ը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ ԽՎ-ում. «Հարգելի գործընկերներ, Փաստը, որ...
Աղբյուր` Panorama.am
21:20
Պայթյուն Վանաձորում ՝ հրդեհի բռնկումով
Հոկտեմբերի 3-ին, պայթյուն և հրդեհի բռնկում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:45
Փյունիկը հաղթեց Արարատ-Արմենիային
Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում այսօր հանդիպել են «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:32
ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին
Միացյալ Նահանգները և Իսրայելը վերջին շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին, Անսար Ալլահ շարժումը (հութիները) մեծացնում է ռազմական...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Որ պահից հաջողվի կանխել այդ «կապիտալիզացիան», իրավիճակը կտրուկ կփոխվի․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Անշուշտ, ցանկացած իրավիճակ իշխանությունը կապիտալիզացնելու է։ Իրենք լուծում են պարզ երեք...
Աղբյուր` Panorama.am
19:54
Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ
Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հնարավոր է՝ Երկիրն ավելի ուժեղ մագնիսական փոթորիկ կզգա
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Արեգակն արձակեց իր ամենաուժեղ բռնկումը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով․ Վարդանյան
Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն, անդրադառնալով  այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան...
Աղբյուր` Panorama.am
18:59
Վաղը ժամանակավորապես փակ կլինեն Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը
 Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի ՛  քաղաքացիներ, ս.թ.  հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

44-օրյայում զոհված Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների...
16:57 02/10/2024

44-օրյայում զոհված Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների...

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}