![](https://panorama.am/news_images/995/2984811_1/347107779835515.thumb.jpeg)
Պուտին․ Մենք պետք է խորապես և արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության վերաբերյալ մեր մոտեցումները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միգրացիայի նոր մոտեցում ցուցաբերել:Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք պետք է խորապես և արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության վերաբերյալ մեր մոտեցումները», -ասել Է Պուտինը՝ հավելելով, որ որոշ մարդկանց, ովքեր գործնականում չգիտեն ռուսաց լեզուն կամ ռուսական մշակույթը, թույլ են տալիս աշխատել առանց պատշաճ ստուգման:
«Որոշիչ սկզբունքը պետք է լինի այն, որ Ռուսաստանում աշխատելու և ապրելու հնարավորություն ստանան միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթն ու պատմությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը հայտարարել է, որ հարձակման նպատակը Ռուսաստանի ներսում թշնամանք, այլատյացություն և իսլամաֆոբ տրամադրություններ սերմանելն էր: Նա նշել է, որ միգրացիոն համակարգերը կատարելագործման կարիք ունեն, քանի որ ակնհայտ է, որ աշխատանքի թույլտվություններ երբեմն տրվում են լուրջ քրեական անցյալ ունեցող մարդկանց:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)