![](https://panorama.am/news_images/995/2984598_1/41iynopcxd_v1.thumb.jpg)
Տաքսու վարորդներն իրար ծեծել են «Զվարթնոց» օդանավակայանում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները մարտի 29-ի գիշերվա ժամը 2.50-ին օդանավակայանում ծառայություն իրականացնելիս դրսից վիճաբանության ձայներ լսելով՝ մոտեցել և տեսել են, որ երկու քաղաքացի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց:
Ոստիկանությունից հայտնում են՝ բրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը:
Երևանի բնակիչ 39-ամյա և Արմավիրի բնակիչ 42-ամյա տղամարդիկ՝ երկուսն էլ տաքսու վարորդ, կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)