![](https://panorama.am/news_images/996/2985032_1/meqena_apaki_v1.thumb.jpg)
Ապրիլի 5-ից մեքենայի «պլյոնկայի» համար նախատեսվում է 29 հազար դրամ տուգանք և հանվում է 2 միավոր
Ապրիլի 5-ից սկսած լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն. մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ վերոնշյալ իրավախախտումն անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։
«Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ն այդ գործողությունը կատարեն, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կողային ապակիների լուսաթափանցելիությունը չպահպանելու համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
- 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ միավոր կհանվի
- Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)