![](https://panorama.am/news_images/996/2985235_1/capture.thumb.jpg)
2018 թվականի հեղաշրջումը 2016-ին՝ Հայաստանը ծնկի բերել չկարողանալու, իրենց տապալված պլանների հետևանք էր․ Աշոտյան
«Հիսուս Քրիստոսը մահացավ, հետո հարություն առավ բոլորիս կյանք տալու համար, ինձ թվում է՝ Նիկոլի պարագայում ճիշտ հակառակն է՝ նա կյանք է ստանում մեր մահերով»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հեռվից պատասխանելո լրագրողների մի քանի հարցերին։
Հարցին՝ Ապրիլյան պատերազմի տարելիցն էր և այն աննկատ անցավ, Ա. Աշոտյանն արձագանքեց․
«2016 թվականին Հայաստանին փորձեցին ծնկի բերել չստացվեց, դրա համար 18-ին հեղաշրջում կազմակերպեցին, 18-ի հեղաշրջումը 16-ի՝ Հայաստանը ծնկի բերել չկարողանալու, տապալված իրենց պլանների հետևանքն էր»։
Հարցին՝ «GALLUP International Association»-ի հարցման համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է, «հարություն լինելո՞ւ է Փաշինյանի», նա նշեց․ «Սատանան հարություն չի առնում, սատանան պարբերաբար կյանք է ստանում մինչև վերջնական մահ»։
Հարակից հրապարակումներ`
- Աթանեսյան. Աշոտյանի դեմ հանրային մեղադրողի հայցադիմումը պետք է վերադարձվի
- ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
- Եթե չկա կասկած, ոնց կարող է լինել մեղադրանք, ասում ենք՝ էս աննորմալ վիճակը վերացրեք․ Աշոտյանի պաշտպան
- Դատարանը մերժեց Աշոտյանի պաշտպանի ներկայացված միջնորդությունը
- Եթե Ձեզ վրա նայեմ, ավելի շո՞ւտ կընդունեք իմ տեսակետը. Աշոտյանը՝ դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)