![](https://panorama.am/news_images/995/2984984_1/ria_8600788_pic4_zoom_1500x1500_37473.thumb.jpg)
Զախարովա. Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր ակնհայտորեն վատ են։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է: Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։
Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդքան դեմփինգ անում: Ինչո՞ւ են հնագույն հայկական քաղաքակրթությունը` եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ գոյություն ունեցած մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, համեմատում Եվրամիության հետ, որը ներկայում իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր», - «Звезда»,-ին ասել է Զախարովան։
«Հայաստանը մշակույթ է, պետական կառույց, և սրանք պետականության հիմքերն են, որոնք հազարավոր տարիներ առաջ են, դրանք հազարամյա պատմություն ունեն»,- նշել է Զախարովան և ընդգծել, որ Երևանը գտել է «մոդել, որի մասին Արևմուտքում արդեն ոչ ոք չի խոսում լրջորեն»։
Նրա խոսքով, ԵՄ-ն «բացարձակ ամորֆ, թույլ կամք ունեցող, փլուզվող կառույց է»: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ ԵՄ-ի վիճակն ամբողջությամբ տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, հասարակական և իրավական ցուցանիշները:
Զախարովան նշել է, որ հիմա հազարամյա պատմությամբ հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը խնդրում է հարաբերություններ ստեղծի «ճգնաժամի մեջ գտնվող համայնքի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
- Կրեմլը հույս ունի, որ Երևանի քայլերն ուղղված կլինեն ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը
- Զախարովա. Ռուսաստանի ճշտում է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին լուրերը
- Զախարովան՝ Փաշինյանի մասին. Դժվար թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը արդյունքի հասնելու լավագույն միջոցն է
- Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)