Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
Մարտի 29-ին Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։
«Մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- Panorama.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել երկու անձ։ Նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:
Հարցին՝ արդյո՞ք նրա հետ Հայաստան տեղափոխված կնոջը մեղադրանք չի առաջադրվել, Գ.Աբրահամյանը պատասխանեց. «Տվյալ գործի շրջանակներում խոսքը միայն իր մասին է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ