![](https://panorama.am/news_images/996/2985167_1/timthumb_v1.thumb.jpg)
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ռանչպար գյուղի դաշտերում
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների հետ, ապրիլի 2-ին Ռանչպար գյուղի հարակից դաշտերում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 29-ամյա Քյարամ Ֆ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են՝ վա 2023 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)