Տարածաշրջանային հարցեր Բրյուսելում չենք քննարկելու. Արմեն Գրիգորյան
«Բրյուսելի օրակարգը ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, տարածաշրջանային հարցեր Բրյուսելում չենք քննարկվելու»,- Հանրային հեռուստաընկերությանը տված «Հարցազրույցում» ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանը։
Նշելով որ ՌԴ-ից և Ադրբեջանից մեղադրում են, թե անվտանգության պակտ պետք է ստորագրվի՝ Գրիգորյանն հայտարարեց, որ այդպիսի օրակարգ չկա։
«Առաջնորդների մակարդակով հանդիպման նպատակն այս ընթացքում քննարկված օրակարգային բոլոր հարցերն առաջ մղելն է»,-ասաց ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով՝ հանդիպումը մի իրադարձություն է, որը փոխելու է մեր հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ։
«Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են։ Տնտեսական այն առումով, որ մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաների և շուկաների և Եվրամիության տարածքում, ինչպես նաև ԱՄՆ շուկայում»,- ասաց Գրիգորյանը և հավելեց. «Տնտեսական մեր մեկ կետից փոխկապվածությունը պետք է փոխվի։ Տնտեսական կախվածությունը պետք է փոխարինենք շատ գործընկերներից տնտեսապես փոխհարաբերություններ ունենալու։ Տարածաշրջանային հարցեր մենք այնտեղ չենք քննարկելու»։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման կապակցությամբ
- Քաղաքագետ. Ալիևը շատ լավ հասկանում է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ
- Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան