Կառավարությունն այսօր կհաստատի ԱՊՀ-ի շրջանակներում գործող հերթական համաձայնագիրը
Կառավարությունն այսօր կհաստատի ԱՊՀ շրջանակներում գորոծո «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի համաձայնեցման, նախապատրաստման և իրականացման գործընթացներում, ինչը պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ ոլորտներում պետության շահերով։ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ շրջանակներում 2011թ. հոկտեմբերի 18-ին ստորագրել է «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը:
«Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը միտված է 2011թ. հոկտեմբերի 18-ի վերոնշյալ պայմանագրով նախատեսված կարգավորումների կիրառման շրջանակի ընդլայնմանը՝ տարածելով այն նաև ծառայությունների վրա։ Համաձայնագրի ստորագրումը նաև կնպաստի նշյալ ոլորտում ԱՊՀ ձևաչափում ծավալվող փոխգործակցության հետագա զարգացմանը:
Կողմերի ընդհանուր պարտավորություններից և եզրափակիչ դրույթներից բացի Համաձայնագրով կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առևտուրը, ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը։
Համաձայնագրում ներդրումների, ինչպես նաև ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտները կարգավորող դրույթների առկայությունը նպատակ ունի նպաստել Համաձայնագրի մասնակից պետություններում գործարար միջավայրի բարելավմանը և խթանել ներդրումային հոսքերը։
Վերոնշյալ Համաձայնագրը ենթադրում է, ընդհանուր առմամբ, ներդրումային գործունեության պայմանների ազատականացում։
Բացի այդ, նշյալ Համաձայնագրի մաս հանդիսացող առանձին հավելվածներով կարգավորվում են ֆինանսական, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտներում ծառայությունների առևտրի առանձնահատկությունների հետ կապված հարցերը։
Միաժամանակ, համաձայնագրի վավերացումով ազդեցությունը բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, քանի որ Նախագծի մի շարք հոդվածներով սահմանված են լիցենզիաներ, թույլտվություններ կամ որակավորման պահանջներ չկիրառելու դրույթներ (Նախագծի Հավելված Ե-ի «Ֆինանսական ծառայությունների առևտուրը» դրույթը), ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմներ կիրառելու սկզբունքներ (մասնավորապես՝ 14-րդ «Առավել բարենպաստության ռեժիմը» հոդված)»:
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայի խորհրդարանի նախագահն ասել է, որ հանրապետությունը դեռ չի ծրագրում դուրս գալ ԱՊՀ-ից
- ԱՊՀ-ն ցավակցում է Ռուսաստանին «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան