Մենք կարող էինք կառավարության նիստին գալ չստերով, սպարտիվկով և այլն. Նիկոլ Փաշինյան
«Ստանդարտների մշակում և համակարգերի զարգացում ծրագրի համապատասխամ միջոցառման համար նախատեսված է հատկացնել 14.1 մլն դրամ, որի շրջանանկներում կիրականացվեն 39 ազգային ստանդարտի մշակում»,-կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զեկուցելով 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին նախագիծը։
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է մշակել և վերամշակել եվրոպական և միջազգային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը։
Պապոյանի խոսքով՝ ծրագրի թիրախն է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողությունը, էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի տարածական տվյալների, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության և ռազմաարդյունբերության ոլորտներում աշխատանքների բարելավումը և արդյունավետության բարձարացումը՝ ապահովելով վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրումը։
նա բացատրեց, որ ստանդարտներից մեկը վերաբերում է ջրին, որի միջոցով էլ պատրաստվում են արտահանվող շատ ապրանքներ։
«Մենք ստանդարտն անում ենք որպեսզի կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց, որ մեր երեխեքը տասնյակ տարիներով չստանդարտացված ջուրը և սնունդը օգտագործում են, ոչ մեկին չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում գիտե՞ք ինչ պատճառով, որովհետև ստանդարտեցնել, նշանակում է թանկացնել»,- իր հերթին ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Երբ մենք այստեղ նստած ենք կոստյումով և փոխկապներով, այն նույնպես ստանդարտ է և այն իրականում թանակացրել է մեր բոլորիս կյանքը, որովհետեև մենք, հազար ներողություն, կարող էինք գալ չստերով, սպարտիվկով և այլն, բայց հանրությունն այս պատկերը տեսներ, ի՞նչ կմտածեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան