Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել պաշտոնների նշանակելու և ազատելու վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ
մասով՝
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Սիսիան Պօղոսեանին վերանշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահի
Պաշտոնում»:
Մեկ այլ որոշմամաբ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Արմեն Հակոբյանին և Գրիգորի Առաքելյանին վերանշանակել է ՀՀ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոններում:
Արևիկ Ավոյանին էլ ազատել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի
պաշտոնից:
Փաշինյանը Սերգեյ Սամվելի Թաշչյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի
սոցիալական հարցերի վարչության պետ՝ 12 ամիս փորձաշրջանով։