Հասարակություն 09:17 08/04/2024 Հայաստան

Մինչև հիմա ականջներումս Ստեփանակերտի ծանր լռության մեջ սուպերմարկետների սայլակների անտանելի ձայնն է. Մի արցախցի ընտանիքի պատմություն

Արցախցի հայտնի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր էջում ներկայացրել է Հայրապետյանների ընտանիքի պատմությունը. դժվարությունների, կորուստների միջով անցնելով՝ ընտանիքը հիմա ապրում է Կոտայքի մարզի Բուժական գյուղում։

«2020թ ին Արցախի Ավետարանոց գյուղից բռնի տեղահանված և  Ստեփանակերտում հաստատված Հայրապետյանների ընտանիքը  անասելի ծանր օրերից և կորուստներից հետո 2023թ սեպտեմբերի 29-ին են հասել Հայաստան և ապաստան գտել Բուժական գյուղում։

Նրանց որդին և փեսան ծառայում էին Արցախի Պաշտպանության բանակի շարքերում և սեպտեմբերի 19-ին դիրքերում էին, երբ սկսվեց պատերազմը։ Արցախի տարբեր ուղղություններում ընթացող մարտերից հետո նրանք հրաշքով փրկվելով սեպտեմբերի 24-ին վերադարձան տուն, որտեղ նրանց սպասում էին ծնողները, Արսենի երիտասարդ կինը Մարիամը և երեք օրական նորածին դստրիկը։ Նույն օրն էլ կազմակերպեցին փոքրիկ Ալվինայի ծննդատնից դուրսգրումը։  Երիտասարդ տղաների հաջորդ կարևոր անելիքը վառելիք գտնելն էր, որպեսզի ընտանիքներին տեղափոխեն Հայաստան։ Սեպտեմբերի 25-ին Արսենը և Ժոկան ինչպես և շատերը մեկնել են բենզինի պահեստ վառելիք հայթահայթելու։

«Սելավ էր տեղում,ասացի, Ժոկա մատաղ, սպասեք անձրևը կկտրի նոր կգնաք, չլսեցին, գնացին։ Մի քանի ժամ սպասելուց հետո երեկոյան կողմերը ուժեղ պայթյուն լսեցինք, այդ պայթյունի հետ սկսվեցին մեր տանջանքները», -ասում է Տիկին Մարինան։

Ժոկայի հայրը՝ Սուրենը 16 տարեկան էր, երբ 1991թ պատերազմին կամավորագրվեց և հետագայում նաև մասնակցեց Արցախի համար մղվող բոլոր պատերազմներին։ Գիտեր ինչ ցավ է հարազատ կորցնելը, շատ բան էր հասցրել տեսնել։  Պատմում է, որ դեռ Ստեփանակերտի դիահերձարանում է ճանաչել որդուն կրծքավանդակի մասում արված երկու թագանման դաջվածքներից մեկի և ոսկյա վզնոցի շնորհիվ, սակայն կնոջն ու աղջկանը ուղիղ մեկ ամիս չէր ասում այդ մասին, մինչև ԴՆԹ-ի պատասխան ստանալը. «Մարմինը անճանաչելի էր, հույս էի պահում որ կարող է սխալվել եմ, չէի ուզում հավատալ, որ տղաս է»։

Տան մի անկյունում, տեղադրված է Մարիամի, Արսենի և իրենց նորածին աղջնակի Ալվինայի ընտանեկան նկարը։ Կռահեցի, որ պատվերով նկարած է.

«Հետո ենք պատվիրել, չենք հասցրել միասնական լուսանկար ունենալ, գոնե այստեղ մենք միշտ միասին ենք»,-ասում է տիկին Մարինան։

Նա դժվարությամբ է խոսում ամուսնու մասին, աչքերը լցվում են արցունքներով։ 

«Դեռ դիրքերում էր, երբ ծննդաբերելուց առաջ  հեռախոսով տեղեկացրեցի Արսենին, որ գնում ենք ծննդատուն, ժամանակն է։ Ասաց. -դուք գնացեք, ես չեմ կարող գալ, տղաները շրջափակման մեջ են, պիտի օգնեմ»,-պատմում է նա։

Արսենի միայն մի ոտքն են գտել պայթյունի վայրում և կոդավորել։ Մեկ ամիս անց  ԴՆԹ-ի միջոցով գտել են նաև մարմնի այլ հատվածներ։

Երբ Տիկին Մարինան և Սուրենը գնացել են փնտրելու իրենց որդուն և փեսային, հիվանդանոցներում դժոխային տեսարան էր՝ մոխրացած դիակներ, ամբողջությամբ այրված և մերկացած մարդիկ, ովքեր օգնություն խնդրելով քայլում էին հիվանդանոցի միջանցքներով, հուսահատ կանայք և երեխաներ, ովքեր իրենց ամուսնու, հոր անունները բացականչելով դես ու դեն էին վազում։

«1915թ ցեղասպանության կադրերը տեսել եք չէ՞, դրանից սարսափելի տեսարանների ենք ականատես եղել այդ օրերին»,-խոր հոգոց հանելով՝ ասում է տիկին Մարինան։

9 ամսվա շրջափակման, թերսնման, պատերազմի գութը իմանալու հետևանքով երիտասարդ մոր մոտ կանգ էր առել կաթնարտադրությունը, իսկ նորածինը սոված էր։ Տիկին Մարինան ստիպված էր հարազատներին փնտրելուց բացի նաև արհեստական կեր հայթահայթել երեխայի համար։

«Գնացել էի մանկական հիվանդանոց հույսով, որ այնտեղ մի բան կգտնեմ։ Իսկ հիվանդանոցում քաոս էր տիրում, բժիշկներ գրեթե չկային։ Մի ջարդված դռնով սենյակ կար այնտեղ, ներսը պարկերով լի «Humana» ֆիրմայի կաթնախառնուրդներ էին, վերցրեցի մի քանի հատ առաջին համարից, նաև մանկական տարբեր դեղեր, չգիտեինք ինչ է մեզ սպասվում առջևում, անհրաժեշտ էր պատրաստ լինել։ Տունդարձի ճանապարհին աղջիկս զանգահարեց, ասաց, որ մի երիտասարդ մայր Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել, առաջին համարի կաթնախառնուրդ ունի, գնում եմ վերցնեմ։ Պատասխանեցի, որ արդեն գտել եմ և հորդորեցի տնից դուրս չգալ, ադրբեջանցիները մեքենաներով շրջում էին քաղաքում և իբրև իրենց «օգնությունն» առաջարկում, ինչ իմանաս՝ ինչ կանեն։  Քաղաքն այդ օրերին շատ վտանգավոր և անճանաչելի էր դարձել։

Մինչև հիմա ականջներիս մեջ լսում եմ քաղաքի ծանր լռության մեջ սուպերմարկետների սայլակների անտանելի ձայնը, որոնցով մարդիկ իրենց իրերն էին տանում դեպի Վերածննդի հրապարակ, որ դարձել էր սարսափ ֆիլմ հիշեցնող մի վայր։ Այսօր էլ երբ հիշում եմ, մարմինս փշաքաղվում է։ Ինչպես կարող էր այդ դրախտավայրը մեկ օրում դժողքի վերածվեր։

«Հիմա մեր միակ սփոփանքը և ժպիտ պարգևողը այս փոքրիկն է։ Եթե ինքը չլինի կխելագարվենք ցավից», -ասում է Մարիամի մայրը, ով դեռ շատ թոռներ պիտի ունենար, եթե չլիներ սեպտեմբերի 25-ի պայթյունը։

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին Մարիամի ծննդյան օրն է․․․»։





Լուսանկարները՝ ԴԱՎԻԹ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}