133 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության «Սևան ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում այսօր՝ ապրիլի 15-ին, Սևանա լճի՝ Չկալովկա համայնքին հարող ափամերձ հատվածից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից։
«133 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան