Տնտեսություն 15:51 19/04/2024 Հայաստան

Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 643,403.5 մլն դրամով կամ 15.37%-ով։

ԱՄՆ դոլարով ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը կազմել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի փետրվարի վերջի 10.75 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 1.19 մլրդ դոլարով։

Պետական պարտքի ռիսկերի և ներգրավվող միջոցների արդյունավետ օգտագործման շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանի հետ։

«Պետական պարտքի ռիսկի հետ կապված պետք է ասեմ, որ ֆորմալ առումով  ռիսկը սահմանված նշաձողից՝ 60 %-ից ներքև է, բայց եթե հիշողությունս չի դավաճանում, ՀՀ պետական բյուջեում դրված է 48 %-ից ցածր թիվը։ Այս պահի դրությամբ, կա՛մ պարտքային սցենարը որոշակի փոխելու, կա՛մ ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել, իսկ այդպիսի անհրաժեշտություն կար, որովհետև ռիսկերը չափազանց մեծ են, հատկապես անվտանգային ռիսկերը և ռազմական ծախսերի աճով պայմանավորված ռիսկերը։

Ինչ վերաբերում է ընդհանուր պարտքային իրավիճակին, ապա կարող ենք ասել, որ այս տարի պարտքի՝ ոչ միայն ներգրավման, այլև սպասարկման տեսակետից չափազանց ծանր տարի է։ Ծախսերի բազային սպասարկման տոկոսավճարների վճարման և մայր գումարների վերադարձման մասով ավելի քան 800 մլրդ դրամ ծախսեր են ենթադրվում՝ 324 մլրդ դրամը տոկոսավճարներն են, ևս 480 մլրդ դրամ էլ մայր գումարների սպասարկումն է։ Եթե նայում ենք պարտքային սցենարին, ապա տարվա վերջին դոլարային արտահայտությամբ մեր երկրի պետական պարտքը 12 մլրդ դոլարը կգերազանցի։

Այն մեծ թիվ է։ Իհարկե, պարտքի կառուցվածքային դինամիկայի տեսանկյունից, հատկապես վերջին տասնամյակի կտրվածքով և մասնավորապես 4-5 տարիներին, վատթարացման իրավիճակ կա։ Դինամիկորեն աճել է ներքին պարտքի մասնաբաժինը։ Այսինքը՝ դրսից, արտաքին աղբյուրներից այլևս բարդ է ցածր տոկոսներով, կամ անտոկոս արտոնյալ վարկերի ներգրավումը։ Եթե դրսից փող տալիս են, ապա բավականաչափ բարձր տոկոսադրույքներով։ Մնում են ներքին աղբյուրներից փոխառությունները, որոնք, ճիշտ է, փոխարժեքի տատանումների տեսանկյունից այնքան էլ ռիսկային չեն, բայց տոկոսադրույքների վրա ազդելու տեսանկյունից բավականին ռիսկային են։

Ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքը մոտենում է 50 %-ի սահմանագծին, ներգրավվում է բավական բարձր տոկոսադրույքներով՝ ավելի քան 10 % տոկոսադրույքով՝ և՛, կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ փոխառությունները։ Երկարաժամկետ փոխառությունները և տեղաբաշխումները, իհարկե, ներքին պարտքի ցածր տոկոսադրուքներ են, բայց դրանց ճնշումները բյուջեի վրա եթե շարունակական չեն, այնուամենայնիվ, այն տարիներին, որոնց ընթացքում պետք է իրականացվեն մարումները, օրինակ 2025, 2029 կամ 2030 թվականներին, նրանց ճնշումը նույնպես չափազանց մեծ կլինի ֆինանսական շուկայի վրա։ 

Ստացվում էր, որ հին պարտքը մարելու փոխարեն, կառավարությունը ստիպված է ավելի նոր, մեծածավալ փոխառությունների դիմել, իսկ այն նշանակում է ֆինանսական բուրգի սկզբունքով աշխատել, ինչը խիստ մեծացնում է սուվերեն դեֆոլտի հավանականությունը։

Ճիշտ է, երկրի պահուստային միջոցները դեռևս բավականաչափ բարձր են և այդպիսի ֆորսմաժորային վիճակում, համենայն դեպս, չի հայտնվի սնանկության տիրույթում, բայց հաշվի առնելով ներքին, հատկապես անվտանգային ռիսկերը, ծախսերի ճնշումը՝ հատկապես դեֆիցիտի մասով, բավականաչափ մեծանալու է։

Ինչ վերաբերում է դրսից պարտք ներգրավելու հնարավորություններին, կամ այսպես ասած պարտքային կոնֆիգուրացիա կամ դիզայն ձևավորելու հնարավորություններին, ապա չպետք է մոռանալ, որ Հայաստանի դոնորները, հատկապես արժույթի միջազգային հիմնադրամը չափազանց նախանձախնդիր են այս հարցում։ Այն բավականին ծանր բանակցություններ է ենթադրում այդ դոներների հետ հարաբերություններում, ոչ միայն այն միջազգային բանկային կամ ֆինանսական կառույցների հետ, որոնք ֆինանսավորում են Հայաստանի բյուջեն, հատկապես՝ Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, այլ նաև Արժույթի միջազգային հիմնադրամը։ Սա լուրջ խնդիր է։

Այն իրավիճակում, որում հայտնվել է մեր երկիրը վերջին 4-5 տարիներին և տնտեսական համակարգի վրա աննախադեպ մեծացել է պարտքային ճնշումը, պահանջում է լուրջ կոմպետենտ գուրծողություններ, քաղաքականություններ, բայց այն մենք չենք տեսնում։ Սա խնդիր է։

Ընդհանուր տնտեսական քաղաքականության դիզայնը հեռու է բավարար լինելուց։ Ոչ կոմպետենտ ծախսեր, անարդյունավետ պետական ուռճացված ծախսեր, հատկապես կառավարչական ապարատի այնպիսի ծախսեր, որոնք խելքից և տրամաբանույթունից դուրս են, դրա փոխարեն մենք ունենք առողջապահության ոլորտի թերֆինանսավորումներ։

Բերեմ մի քանի թվեր, ինչից կարելի է համապատասխան դատողություններ անել։ Պետական պարտքի սպասարկման ծախսը մոտ 11 %-ի սահմաններում են, իսկ կրիտիկական համարվում է 10%-ը,  մինչդեռ կրթության վրա ծախսերը 10% էլ չեն հասնում, առողջապահության վրա ծախսերի ֆինանսավորումն էլ 6 %-ի սահմաններում է։ Սա նոնսենս է։ Պատահական չէ, որ  այս օրերին տեղեկատվություն տարածվեց, որ պետական պատվերի շրջանակներում գումարներ այլևս չկան, սպառվել են, մինչդեռ ընդամենը 4 ամիս է անցել բյուջետային ֆինանսավորման հատկացումից։ Ինչ է լինելու այդ մարդկանց հետ։ Սա լուրջ հարց է։

Պետական պարտքն այլևս աշխատում է տնտեսական զարգացման և տնտեսական աճի դեմ, կառավարությունն իր ֆինանսական, բյուջետային հավասարակշռությունը պահպանելու համար ստիպված է ֆինանսական շուկայում դիմել ցավագին միջամտությունների, իր խնդիրները լուծելու համար քաշել փողը մասնավոր հատվածից, որովհետև այլ հավասար պայմաններում այդ գումարները, որոնք տեղաբաշխվում են պետական պարտատոմսերի մեջ, դրանք բանկերն են, մասնավոր կառույցները, արտաքին խաղորդները և այլն, ապա այդ գումարներն այլ հավասար պայմաններում կարող էին դառնալ աշխատատեղեր, տնային տնտեսությունների համար բարձր եկամուտներ, հետևաբար՝ նաև հարկեր բյուջեի համար։

Սա է զարգացման մոդելը, առողջ, բնական բյուջետային քաղաքականության մոդելը, որը, ցավոք, այս կաբինետը չի կարողացել ո՛չ գործադրել, ո՛չ դրական օրինակներ ցույց տալ։ Մեր տնտեսական մոդելը խոցելի է»-ասաց Ատոմ Մարգարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ձայնագրության մեջ։  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}