Տնտեսություն 17:29 21/04/2024 Հայաստան

Արևմուտքից ճնշումը մեծ է Հայաստանի վրա, ստիպում են թևակոխենք պատժամիջոցային քաղաքականություն. Վահե Դավթյան

ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի նիստում որոշում է ընդունել լուծարել «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրական ընկերությունը։ Այն ստեղծվել էր 2016 թվականին՝ Իրանից Հայաստանի միջոցով սվոփ գազի փոխադրումներն ապահովելու համար, մասնակիորեն զբաղվում էր նաև Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Փաստը մեկնաբանելու նպատակով Panorama.am-ը դիմեց ք.գ.դ., պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանին։

Panorama.am-Ի՞նչ գործառույթներ էր իրականացնում «Էներգաիմպէքսը» և մինչև լուծարվելն ի՞նչ վիճակում էր։

Վ. Դավթյան-Ընկերությունը փաստացի սառեցված վիճակում էր գտնվում։ Երբ 2016 թվականին հիմնադրվեց, նրա նպատակը Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազի սպասարկումն էր, գազի փոխադրումը։ Երբ այն սկսել էր գործունեություն ծավալել, առաջին փոխանցումներն իրականացվեցին։ Խոսքը գնում է մոտ 24 մլն մ³ գազի մասին։ Այնուհետև աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված Վրաստանը դուրս եկավ այդ նախագծից։ Բարաք Օբամայի օրոք Իրանի հետ կնքված միջուկային գործարքը ևս խզվեց, և սվոփային միջանցքը կանգնեցվեց, որովհետև Վրաստանն այլևս չեր կարող Իրանից, թեկուզ սվոփային եղանակավ, գազ գնել։ Այս ամենի հետ մեկտեղ փաստացի սառեցվեց նաև ընկերության գործունեությունը, բայց այն որոշ աշխատանքներ կատարում եր Իրան-Հայաստան բարտերային գործարքի՝ էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց ծրագրի շրջանակներում։
Բայց ես գտնում եմ, որ այն շատ կարևոր սիմվոլ էր հայ-իրանական էներգետիկ կապերի զարգացման առումով, ուսի կարծում եմ, որ  անհրաժեշտ էր նրան նոր բովադակություն և գործառույթներ տալ։

Panorama.am-Ի՞նչ եք կարծում այդ ընկերության գործառնությունների մեջ չէր կարելի ներառել զուտ էլեկտրաէներգիայի ծրագրերն, օրինակ Իրան-Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդակցման ուղու կառուցումը, որն ակնհայտորեն դանդաղում է։

Վ. Դավթյան-Իհարկե կարելի էր և՛ գազատրանսպորտային, և՛ էլեկտրաէներգետիկ միջանցքների ձևավորման համատեքստում, որովհետև «էներգաիմպէքս»-ի ստեղծումը մեծ հաշվով պայմանավորված էր այդ հյուսիս-հարավ էներգետիկ կոմունիկացիան  սպասարկելու և Հայաստանի՝ որպես օպերատոր հանդես գալուն։ Այնպես որ, այո, ի սկզբանե ստեղծված էր գազատրանսպորտային հաղորդակցությունը զարգացնելու համար, բայց քանի որ բարտերային գործարք էր դիտարկվում և մենք չէինք կարող առանձին դիտարկել գազատրանսպորտայինը և էլեկտրաէներիգետիկի առումով, ապա այս իմաստով նույնպես պետք է այդ ընկերությունը պահպանվեր և աշխատեր այդ ուղղությամբ։ Մինչդեռ մենք գիտենք, որ Իրանի ուղղությամբ կառուցվող 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծն այսօր շատ դանդաղ տեմպերով է կյանքի կոչվում, նույնիսկ, ինչ-որ իմաստով, սառեցված վիճակում է։

Panorama.am-Դեռ քննարկման սեղանին է համագործակցության «3+3» ձևաչափը, որում Հայաստանի իշխանությունները կարծես թե շահագրգռվածություն են ցուցաբերում։ Չե՞ք գտնում, որ գոնե այդ ձևաչափի տրամաբանության ներքո պետք է պահպանվեր տարածաշրջանային համագործակցությանը միտված այդ կառույցի՝«էներգաիմպէքս»-  գործունեությունը։

Վ. Դավթյան-Շատ ճիշտ եք նկատում, եթե «3+3»-ը գործարկվի ապա այստեղ հնարավոր չէ անտեսել Իրանի էներգետիկ և էներգատրանսպորտային շահը և դրա համատեքստում կարևոր է ՀՀ-ի ճիշտ կողմնորոշումը։ Հետևաբար այս ընկերությունը հույժ անհրաժեշտ է որպես պետական ինստիտուտ, որովհետև այն արտաքին աշխարհին և մասնավորապես իրանին ցույց էր տալիս, որ Հայստանում պետական մակարդակով կա մի կառույց, որը ժամանակին ստեղծված լինելով հայ-իրանական համագործակցության զարգացման համար, այսօր էլ պատրաստ է աշխարհաքաղաքական վերաձևավորումների հետևանքով ևս ծառայել այդ նպատակին։ Իսկ այն, որ տվյալ ընկերությունը փաստացի լուծարվում է, ես անգամ կարող եմ գնահատել այն համատեքստում, որ Արևմուտքից ճնշումը մեծ է Հայաստանի վրա, ստիպում են, որպեսզի թևակոխենք պատժամիջոցային քաղաքականություն, այն, ինչ տարիրներ շարունակ մեր մոտ չի եղել։

Միշտ էլ Հայաստանը ինտենսիվորեն զարգացրել է էներգետիկ և այլ ոլորտներում հարաբերություններն Իրանի հետ և դրան բավականին ըմբռնումով են վերաբերվել Արևմուտքը և Միացյալ Նահանգները՝ շատ լավ հասկանալով, որ Հայաստանը չի կարող Իրանի հետ պարալիզացնել էներգետիկ կապերը՝ հաշվի առնելով կիսաշրջափակված վիճակը, որում մենք գտնվում են։ Այսօր, սակայն մենք միջազգային հարաբերությունների տիրույթում այնքան ենք ապասուբյեկտայնացել, որ ստիպված ենք անգամ մեր կենսական նշանակության հաղորդակցության ուղիներն փաստացի դնել հարցականի տակ և «էներգաիմպէքս»-ի լուծարումը, կարծում եմ դրա դրսևորումենրից մեկն է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}