Քաղաքական 13:54 26/04/2024 Հայաստան

Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս

Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական առումով շատ ծանր բան է որակում, որը սակայն մեծ ողբերգության՝ միակողմանի ու նվաստացուցիչ զիջումների հետևանք է, դրա ցավոտ բաղադրիչներից մեկը։

«Այլ բան հնարավոր էլ չէր սպասել, քանի որ հանձնող կողմը սովորաբար տարածքը տալիս է կոմֆորտ վիճակում, ցավոք սրտի, սա ցանկացած կապիտուլյացի բնական պայման է։ Մենք կարող ենք սահմանագծման-սահմանազատման մասին երկար խոսել, բայց եթե այն իրականացվեր ամբողջական, ոչ հատվածական, մենք իմանայինք, թե ինչ քարտեզ   է դրված դրա հիմքում, իմանայինք, թե որոնք են դրանց սկզբունքները, բոլոր գործընթացներին ցավոտ չէինք նայի, օրինակ, եթե նույն պարտավորությունը ունենար Ադրբեջանը, եթե մեզ հանձնելիս լիներ Ներքին Հանդի, Ջերմուկի, Սոթք-Խոզնավարի, Սև լճի  կամ այլ հատվածներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Միակողմանի զիջումների դեմ մեկնարկած պայքարը, նրա խոսքով, եթե շուտով հստակ ձևակերպված քաղաքական օրակարգ ու ասելիք չունեցավ, ինքը դրական զարգացման քիչ հավանականություն կտեսնի։

«Պետք է լինի քաղաքական հստակ ասելիք ու օրակարգ։ Պայքարի մասնակիցներն այսօր ինչ կարող են, անում են, դեռ մի բան էլ ավելի, երախտիքի խոսք իրենց, հատկապես Բագրատ Սրբազանին։ Խոսքս այն մասին է, որ Հայաստանն այսօր կանգնած է մեկ հրամայականի առաջ՝ պետք են քաղաքական լուծումներ, որոնք մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացման մասին են։ Առանց դրա քաղաքական որևէ լուծում չի կարող ռացիոնալ կամ արդյունավետ լինել»,-ասաց նա։

Սուրենյանցի խոսքով, քաղաքական լուծումները պետք է մշակվեն կուսակցությունների ղեկավարների կողմից, որոնք անկախ մարտավարական տարբերություններից՝ պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացման մասին։ Եթե դա տեղի չունեցավ, ճգնաժամը խորանալու է։

«Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս, վստահաբար եմ ասում։ Ինչո՞ւ։ Իշխանությունն այլևս չի կարողանում ամբողջովին վերահսկել իրավիճակը, ընդդիմությունն այլևս արդյունավետ լուծումներ չի գտնում իրավիճակը շտկելու համար, հասարակության շրջանում օբյեկտիվորեն նման իրավիճակներում՝ մանավանդ նվաստացուցիչ զիջումների ֆոնին ծնվում են  այպես ասած ավտոնոմ նախաձեռնություններ, որոնք առանց քաղաքական ռացիոնալ ու ճիշտ ուղղորդման կարող են վերածվել քաոսի»,-ասաց նա։

Սուրենյանցն ահազանգում է՝ եթե քաղաքական լուծումներ չառաջարկվեն, չգտնվեն ճգնաժամը խորանալու է բոլոր ոլորտներում։

«Ես ակամայից ինձ բռնացնում եմ մի դաժան մտքի վրա։ Մեր իրականությունը շատ նման  Ժան Ժակ Ռուսոյի նկարագրած նախահեղափոխական Ֆրանսիային, երբ բախվում են երկու տարբեր ֆրանսիաներ, հիմա մենք կանգնած ենք երկու տարբեր հայաստանների բախման վտանգի առաջ։ Ընդհանրապես մենք շատ խոր քաղաքակրթական ճգնաժամի մեջ ենք գտնվում, որ հասարակության սեգմենտները չեն կարողանում կոնսենսուս ձևավորել պետականության  հիմնադրույթների շուրջ, սրանից մեծ ճգնաժամ ուղղակի հնարավոր չի պատկերացնել»,-մանարամասնեց նա։

Քաղաքագետի համոզմամբ, ճգնաժամը հաղթահերելու համար նախ և առաջ պետք է ազատվել այն իշխանություններից, որը  շատ վատն է տարբեր հարթություններում, չկա մի հարթություն, որը քննարկելու դեպքում կարելի է խոսել իշխանության դրական հետքի, հաջողելու մասին։

«Չկա նման հարթություն։ Ու քանի որ իշխանության մոտ հիմա միացրած է միայն ինքնապահպանման ռեժիմը, որն ի հաշիվ Հայաստանի է, դա բերելու է կոլապսի, եթե լուծումներ չգտնենք»,-ընդգծեց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:40
Դավիթ Անանյանը՝ ընդդիմությանը. Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները, ինչի՞ համար
«Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնել են Georgian Railway-ի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ից
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է «Հարավկովկասյան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք՝ ժամը 18․30-ին
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք ուղերձն ու հարակից փաստաթղթերը
Աղբյուր` Panorama.am
16:54
Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց հունիսի 21-ին ԱԺ–ում Հայաստանի Եվրամիության անդամակցության...
Աղբյուր` Panorama.am
16:37
Իշխանության մեջ հավաքված օտարերկրյա գործակալները այդ երբվանի՞ց ավելի շատ ձայն ունեն, քան Եկեղեցին. Հրանտ Միքայելյան
Նիկոլ Փաշինյանը Սրբազան շարժումը որակեց «Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի շարժում», այն դեպքում, երբ Բագրատ Սրբազանը պարբերաբար...
Աղբյուր` Panorama.am
16:28
Քաղաքագետ. Իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված» կգտնվի արատավոր սկզբունքով
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մի քանի ակնահայտ փաստեր է հրապարակել ու եզրակացություն արել. «Հունիսի 12-ի իրադարձությունների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է «Ստի կայսրություն»
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ցանկության մասին Ջո...
Աղբյուր` Panorama.am
15:44
Մասսայական թունավորում Մոսկվայում. Մի քանի տասնյակ մարդ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Մոսկվայում ավելի քան 120 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Նրանցից 55-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:42
Մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա. Բագրատ Սրբազան
«Մարդիկ կառչած չեն մանդատներից։ Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Չարաչար սխալվում են, որ այս բռնաճնշումներով պետք է ինչ-որ բան զսպեն. Բագրատ Սրբազան
«Սա հավաքական նկարագիր է, սա մեր մեծ ընտանիքն է՝ հավաքական նկարագրով ու հավաքական անունով»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում...
Աղբյուր` Panorama.am
14:30
Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով
«Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով բավականին երկար»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալոց հունիսի...
Աղբյուր` Panorama.am
14:06
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» կվերադառնա հուլիսի սկզբին
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը արձակուրդից ակումբ կվերադառնա հուլիսի սկզբին։ «ՌԱՒ նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
13:57
Հոկտեմբերի 5-ին տղաս ասաց՝ հողերը տվել է, մենք պետք է կռվենք ու պահենք հողը. Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի մայր
«Զոհվել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայի մոտ։ Նոյեմբերի 2-ին՝ ծննդյան օրը, մեզ նվեր բերեցին»։
Աղբյուր` Panorama.am
13:42
ՍԱՏՄ-ն ԵՄ մեղր արտահանող ընկերությունների համար կարևոր տեղեկություններ է հրապարակել
Փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական Միություն:
Աղբյուր` Panorama.am
13:08
Ծնունդդ շնորհավոր սիրելի Հենրիկ, մենք էլ քեզ արժանի լինենք. Բագրատ Սրբազանը՝ Հենրիկ Հակոբյանի շիրիմի մոտ
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նրա հարազատները Եռաբլուրում էին՝ Հենրիկի շիրիմի մոտ։ Եռաբլուր այցելած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այդ մասին հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
12:58
Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանն այսօր չի մասնակցի ԱԺ դիմաց անցկացվելիք հավաքին։...
Աղբյուր` Panorama.am
12:41
Գեղակերտի աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները
Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր
«Այսօր մենք Եռաբլուրի առջև ամոթով ենք կանգնած»։
Աղբյուր` Panorama.am
12:21
Մայր Հայաստան. Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գորիսում 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
11:41
Իրական լուսանկարը հաղթել է արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերների մրցույթում
Լուսանկարիչ Մայլս Աստրեյը FLAMINGONE անունով լուսանկար է ներկայացրել արհեստական բանականության ստեղծած պատկերների մրցույթին։ Աշխատանքը զբաղեցրել...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացել
Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնի առաջին օրը տուժել է 16 հազար մարդ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:24
«Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սպառվեց տնային կալանքիս ժամկետը, այս ընթացքում կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, դուստրս ինձ պարգևեց թոռնուհուս. Վահան Քերոբյան
«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է»։
Աղբյուր` Panorama.am
11:05
ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է
Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան
14:36 17/06/2024

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}