Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը։
Մինչ այդ O Globo թերթը, վկայակոչելով Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի իշխանությունների տվյալները, հայտնել էր, որ Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևների և ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, 101 մարդ անհայտ կորած է համարվում։
«Ռիո Գրանդե դու Սուլում անձրևային իրավիճակը- հետևանքները 05/05/2024-ի դրությամբ. 150 մարդ վնասվածքներ է ստացել, ... 72 մարդ մահացել է», -ասվում է գերատեսչության X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը