Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։
«Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենին։
Հանդիպմանը, Նորին Սրբությունն անդրադարձ կատարելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին Հայաստանին և Արցախից բռնի տեղահանված հայորդիներին ցուցաբերած զորակցության համար։
Իր հերթին Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Հայաստան է ժամանել ծանոթանալու հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացությանը և իր նպաստը բերելու առկա խնդիրների հաղթահարմանը«-ասվում է Մայր Աթոռից տարածած հաղորդագրության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
- Մայր Աթոռ. ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու դեմ
- Մայր Աթոռ. Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը