Միջոցառման ավարտից հետո միայն կբացենք ճանապարհը․ Ոստիկան
Իրավիճակը Թումանյան փողոցում որոշակիորեն լարվեց, երբ ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։ Հազարավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են արգելապատներների հետևում։
Սրբազանը փորձեց բանակցել՝ ասելով, որ երթը խաղաղ ճանապարհով պետք է հասնի մինչև Սուրբ Աննա եկեղեցի, սակայն ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը թույլ չտվեց։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի շենքում տեղի ունեցող միջոցառման ավարտից հետո միայն կբացեն ճանապարհները։ Նա նշեց, որ նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը ավարտվելու է 20:00-ին, սակայն «հարգելի պատճառով» այն ավարտվելու է 22:00-ին։
Ըստ նրա՝ փողոցը կբացվի այն ժամանակ, երբ ավարտվի միջոցառումը։ Նա չհերքեց, որ մարզերից ևս կարող են ոստիկաններ բերված լինել։
Քաղաքացիները սկսեցին վանկարկել ՝ «Նիկոլ՝ դավաճան»։
«Միջոցառումը վերջացել է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,- ասաց Սրբազանը՝ հավելելով․
«Իրավապահ համակարգում էլ մարդ չի մնացել, որ ստեղ չի։ Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Չինաստանի ու Ֆրանսիայի նախահագններն էլ, չորսով որ միասին գային էսքան զորք չէին բերի»։