Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին դատախազությունից։
«Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել ապօրինի սահմանազատման փաստով։
«Մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա, որը, եթե կնքվում է, այնուհետև պետք է հաստատվի Սահմանադրական դատարանում և վավերացվի ԱԺ-ում։ Բացի այդ, Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ մի տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ և պետք է անցնի բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնցից որևէ մեկը չի անցել։ Այն հանձնաժողովը, որը դրանով զբաղվում է, իր վրա պարտավորություն է վերցրել, որ այն սահմանագծումը, որը տեղի կունենա երկու հանձնաժողովների աշխատանքի արդյունքում, կհամարվի սահմանազատված, ինչը կոպտագույն խախտում է բոլոր օրենքների և մեր բոլորի իրավունքների»,-հայտարարել է Ավետիք Չալաբյանը՝ մանրամասնելով հանցագործության մասին հաղորդման բովանդակությունից։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,-ասվում էլուրում։
Հարակից հրապարակումներ`
- Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
- Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
- Այստեղ եմ՝ մերժելու այն լափը, որ դրել են մեր սեղանին. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան