«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին է վիրավորում ամուսնու վարքը ներկայացվող տեսանյութի տակ։ Բացի անտակտ խոսքերից ու վիրավորական բառերից, մարդկանց կանչում է հաշվեհարդար տեսնելու։
Փաստորեն ոստիկաններին օգնության են հասել իրենց կանայք։ Ամուսինները փողոցում են քաղաքացիներին կոպտում, վիրավորում ու բիրտ ուժ կիրառում, կանայք էլ՝ սոցիալական հարթակներում։
Ավելի ուշ նկատեցինք, որ Լիլիթ Խառատյանը հեռացրել է իր թողած մեկնաբանությունները։