Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի սահմանային հատվածների նկարագրության արձանագրությունների ստորագրման փաստին։
Փաշինյանը բերեց իր համոզման հիմնավորման երկու պատճառ. «Առաջին՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդ՝ մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, և որն այդ փաստով էականորեն բարձրացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում,այլև ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։
Նա հայտնեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ի կատարումն ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ-ի և Ադրբեջանի 4 սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրության արձանագրությունները։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովին և նշեց, որ սահմանազատումն արվել են 1976 թվականի քարտեզներով։
Հիշեցնենք, որ ոչ միայն Տավուշի վերոնշյալ գյուղերի բնակիչները, այլև ՀՀ քաղաքացիները, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ անվտանգությանը լրջագույն սպառնալիք համարելով կատարվողը։ Միակողմանի և անօրինական սահմանազատման գործընթացի դեմ Բագրատ Սրբազնի առաջնորդությամբ տավուշյան շարժումը վերածվել է համահայկականի։
Հարակից հրապարակումներ`
- Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
- Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
- Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
- Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան