![](https://panorama.am/news_images/1003/3007421_1/444487321_2503588339850940_7162549077433179202_n_v1.thumb.jpg)
Փաստաբան. Մարտակերտի քաղաքապետին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ
«Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը»,-նշում է Փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա ընդգծում է՝ զրո հանցագործություն, զրո հիմնավորումներ կալանքի համար։
«Կրկնում եմ, պարոն Գյուրջյանի արարքը ոչ միայն հանցանք չէ, այլ՝ ամբողջությամբ խրախուսելի արարք, որի նպատակն է պահպանել Արցախի համայնքին պատկանող գույքը»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Արցախցի երեք քաղաքապետերի դեմ քրեական վարույթները քաղաքական ենթատեքստ ունեն
- Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը
- ՔԿ-ն՝ Մարտակերտի քաղաքապետին առաջադրված մեղադրանքի մասին
- Նիկոլի քննչականը Ասկերանի քաղաքապետին մեղադրում է Արցախին գույքային վնաս պատճառելու մեջ. Իրավաբան