Հասարակություն 23:40 26/05/2024 Հայաստան

ՆԳՆ. Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ

Համաձայն օպերատիվ իրավիճակի՝ ժամը 22․00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես՝ 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Աղետի գոտում կա 3 զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ․) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

Լոռու մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ. դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրաքային, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, ովքեր անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։
Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:59
Նախատեսվում է ավտոբուսի առանձնացված գծերով կապել 12 վարչական շրջանները
Երևանի ու Ֆրանսիայի Իլ  դը Ֆրանսի միջև համագործակցության ծրագրերով ուսումնասիրվել է Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային  ...
Աղբյուր` Panorama.am
17:54
ԱՄՆ-ից Հայաստան տուրիստական հոսքերը կրճատվել են ավելի քան 2 անգամ
Մտահոգիչ են զուտ զբոսաշրջության տվյալները, որոնք ներկայացնում են Հայաստան որպես տուրիստ ժամանածների և մեկնածների տարբերությունը:  Տնտեսագետ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Դավիթ Անանյանը՝ ընդդիմությանը. Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները, ինչի՞ համար
«Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնել են Georgian Railway-ի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ից
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է «Հարավկովկասյան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք՝ ժամը 18․30-ին
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք ուղերձն ու հարակից փաստաթղթերը
Աղբյուր` Panorama.am
16:54
Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց հունիսի 21-ին ԱԺ–ում Հայաստանի Եվրամիության անդամակցության...
Աղբյուր` Panorama.am
16:37
Իշխանության մեջ հավաքված օտարերկրյա գործակալները այդ երբվանի՞ց ավելի շատ ձայն ունեն, քան Եկեղեցին. Հրանտ Միքայելյան
Նիկոլ Փաշինյանը Սրբազան շարժումը որակեց «Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի շարժում», այն դեպքում, երբ Բագրատ Սրբազանը պարբերաբար...
Աղբյուր` Panorama.am
16:28
Քաղաքագետ. Իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված» կգտնվի արատավոր սկզբունքով
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մի քանի ակնահայտ փաստեր է հրապարակել ու եզրակացություն արել. «Հունիսի 12-ի իրադարձությունների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է «Ստի կայսրություն»
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ցանկության մասին Ջո...
Աղբյուր` Panorama.am
15:44
Մասսայական թունավորում Մոսկվայում. Մի քանի տասնյակ մարդ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Մոսկվայում ավելի քան 120 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Նրանցից 55-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:42
Մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա. Բագրատ Սրբազան
«Մարդիկ կառչած չեն մանդատներից։ Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Չարաչար սխալվում են, որ այս բռնաճնշումներով պետք է ինչ-որ բան զսպեն. Բագրատ Սրբազան
«Սա հավաքական նկարագիր է, սա մեր մեծ ընտանիքն է՝ հավաքական նկարագրով ու հավաքական անունով»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում...
Աղբյուր` Panorama.am
14:30
Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով
«Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով բավականին երկար»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալոց հունիսի...
Աղբյուր` Panorama.am
14:06
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» կվերադառնա հուլիսի սկզբին
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը արձակուրդից ակումբ կվերադառնա հուլիսի սկզբին։ «ՌԱՒ նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
13:57
Հոկտեմբերի 5-ին տղաս ասաց՝ հողերը տվել է, մենք պետք է կռվենք ու պահենք հողը. Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի մայր
«Զոհվել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայի մոտ։ Նոյեմբերի 2-ին՝ ծննդյան օրը, մեզ նվեր բերեցին»։
Աղբյուր` Panorama.am
13:42
ՍԱՏՄ-ն ԵՄ մեղր արտահանող ընկերությունների համար կարևոր տեղեկություններ է հրապարակել
Փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական Միություն:
Աղբյուր` Panorama.am
13:08
Ծնունդդ շնորհավոր սիրելի Հենրիկ, մենք էլ քեզ արժանի լինենք. Բագրատ Սրբազանը՝ Հենրիկ Հակոբյանի շիրիմի մոտ
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նրա հարազատները Եռաբլուրում էին՝ Հենրիկի շիրիմի մոտ։ Եռաբլուր այցելած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այդ մասին հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
12:58
Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանն այսօր չի մասնակցի ԱԺ դիմաց անցկացվելիք հավաքին։...
Աղբյուր` Panorama.am
12:41
Գեղակերտի աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները
Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր
«Այսօր մենք Եռաբլուրի առջև ամոթով ենք կանգնած»։
Աղբյուր` Panorama.am
12:21
Մայր Հայաստան. Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գորիսում 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
11:41
Իրական լուսանկարը հաղթել է արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերների մրցույթում
Լուսանկարիչ Մայլս Աստրեյը FLAMINGONE անունով լուսանկար է ներկայացրել արհեստական բանականության ստեղծած պատկերների մրցույթին։ Աշխատանքը զբաղեցրել...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացել
Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնի առաջին օրը տուժել է 16 հազար մարդ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:24
«Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան
14:36 17/06/2024

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}